Բաժիններ՝

Վհուկների որսը շարունակվում է. Թուրքիայում ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել է 45 հազար մարդ

Նվազագույնը 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել թուրքական իշխանությունների կողմից երկրում հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտնում է BBC-ն:

Նրանց թվում, բացի զինվորականներից, կան ուսուցիչներ, համալսարանների դեկաններ, լրագրողններ, որոնց թուրքական իշխանությունը բավականաչափ հավատարիմ չի համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմին:

Ընդհանուր առմամբ, աշխատանքից ազատվել է 15 հազար ուսուցիչ և դասախոս, մեկուկես հազար դեկան, ՆԳՆ-ի գրեթե 9 հազար, ֆինանսների նախարարության մեկուկես հազար աշխատակիցներ, երկրի վարչապետի գրասենյակի մոտ 250 աշխատակից:

Ձերբակալվել է շուրջ 6 հազար զինծառայող, աշխատանքից ազատվել է 9 հազար ոստիկան և 3 հազար դատավոր: Երկրի իշխանությունները պնդում են, որ նրանք աջակցում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան համարում է հեղաշրջման հնարավոր կազմակերպիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս