«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սէֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը` Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:
Հունիսի 22-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ադրբեջան-Եվրամիությունշրջանակային համաձայնագիրը ներառվել է Եվրախորհրդարանի նիստի օրակարգում, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի կայքին:
ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկու անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «անցանկալի անձանց ցուցակում», հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը:
Հունիսի 21-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտ, հրդեհ է բռնկվել:
Հունիսի 21-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Հովք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստը՝ 14-ամյա Քայյա Հերբերը, դարձել է Miu Miu բրենդի դեմքը եւ մասնակցել արեւապաշտպան ակնոցների նոր շարքի առաջմղման գովազդային արշավին, հաղորդում է Harper’s Bazaar-ին: Աղջիկը հոլովակում մարմնավորել է ծագող աստղի, որը լողում է ջրավազանում:
Հնդկաստանի Ռաջքոթ քաղաքում ավելի քան 1600 հղի կանայք մասնակցել են յոգայի զանգվածային սեանսների՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էին չինուհիները: Այս մասին հայտարարել է Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Անանդիբեն Պատելը:
Անօդաչուն հանդերձված է մի քանի ինֆրակարմիր խցիկներով եւ այլ տվիչներով, որոնք կառավարում են շարժումը եւ ջերմությունը, ինչպես նաեւ փոշեցիրով: Ենթադրվում է, որ դրանք դաշտերի վրա կթռչեն գիշերային ժամերին, երբ թռչունների բացակայությամբ բզեզներին գործելու լիակատար ազատություն է ընձեռված: Տեսնելով թիրախը՝ սարքը կսկսի ընդհուպ մոտենալ բույսերին եւ միջատներին «գրոհել» պեստիցիդների օգնությամբ:
Պեկինում յոգայի շուրջ 150 երկրպագուներ զանգվածային պարապմունք են կազմակերպել բարձրաբերձ ապակե հարթակի վրա, որը գտնվում է 396 մետր խորությամբ քարե կիրճի վրա: Կատարելով ասանաներ՝ նրանք նշել են Յոգայի միջազգային օրը, հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի, որ այս շաբաթ վերջ կդրվի Նեյմարի հետ կապված բոլոր շշուկներին, և նա կերկարաձգի պայմանագիրն իսպանական գրանդի հետ:
Շվեյցարիայի Greubel Forsey ընկերությունը թողարկել է ձեռքի ժամացույցների շարք՝ շափյուղե ապակիով թափանցիկ կորպուսով: Մոդելը կոչվում է Double Tourbillon 30՛ Technique: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ը, դրանք թողարկվել են սահմանափակ քանակով եւ կվաճառվեն միայն ԱՄՆ-ում: Գինը 1,2 միլիոն դոլար է:
Ամերիկացի պրոդյուսեր եւ ռեփեր Քանիե Ուեսթն օգնել է փողոցում իր ուշադրությունը գրաված երիտասարդ արտիստին դեբյուտային ալբոմ ձայնագրել: Այս մասին հաղորդել է NME-ը:
Կայքը հայտնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանից ժամանած բեռնատարում նման խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել:
Արթրիտի նման հիվանդության արդյունքում ծագած սուր ցավերի դեպքում շատերը մոռանում են ժողովրդական բժշկության մեթոդների մասին: Իսկ տարատեսակ դեղամիջոցների ընդունումը կարող է բացասաբար ազդել ներքին օրգանների վրա, այդ իսկ պատճառով պետք է միշտ կարդալ հակացուցումները:
Չինաստանի հյուսիսարեւմտյան շրջանի բանկերից մեկի երկու ղեկավարներ աշխատանքից հեռացվել են այն բանից հետո, երբ Համացանցում հրապարակվել է ուսուցման ընթացքում աշխատակիցների հրապարակային պատժի տեսագրությունը:
Այս պահին Ռուսաստանն էլ ունի որոշակի պատասխանատվություն շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու հարցում:
Նախօերին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով. հարս և սկեսուր իրար ծեծի են ենթարկել:
54-ամյա տիկին Անժիկի միակ թոռնուհին` Անժելան, հաճախում է անվճար մանկապարտեզ, հազիվ մի կերպ տրանսպորտի գումարն են կարողանում հայթայթել. հարսը հիմնական աշխատանք չունի:
Samsung Galaxy A300F-ն արժե 105 հազար դրամ, աշխատում էAndroid 5.0.2 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 4.5 դյույմանոց: Ունի 1 ԳԲ օպերացիոն հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, հնարավոր է լրացնել microSD-ի միջոցով մինչև 64 գեգաբայթ:Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Ապահովում է 4G հասանելիություն:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կիսվել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի ազգային թիմի հետ սպասվող խաղի սպասումներով:
Սինգապուրը ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ համաձայն Bloomberg-ի վարկանշային աղյուսակի, որը հաշվարկվում է ինֆլյացիայի և գործազրկության բանաձևերով:
Հայերը նախընտրում են իրենց ամառային հանգիստը վայելել Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Կիպրոսում: Զբոսաշրջային ընկերություններում նշեցին, որ միշտ էլ եվրոպական երկրների նկատմամբ հետաքրքրութ յուն եղել է, պարզապես այս տարի որոշակի ակտիվություն է նկատվում:
«Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը զուգահեռ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումն էլ, իմ կարծիքով, այդ ռազմավարությունը շարունակելու նոր ձև է»,- ասաց նա:
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևէ չկատարված գործը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց կնվագակցի Գարի Քյոսայանը:
Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արդեն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին: Ըստ «Ռիա-նովոստիի»՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
Պետերբուրգը ռուսական համադրումով փորձել է միջին եզրերով բանաձեւել այս բոլորը. այսինքն վերահաստատել Վիեննան, առանց նշելու հրադադարի թվականները կամ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը:
Համերգը տեղի է ունենալու հուլիսի 31-ին: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարը ծնվել է Լիբանանում, բնակվում է Իսպանիայում, հեղինակ է տասնյակ ձայնասկավառակների:
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ զարգացած երկրների բնակչության ավելի քան 70%-ը բողոքում է անդադար գլխացավերից: Գլխացավերի դեմ պայքարի առաջնային միջոց են համարվում ցավազրկող դեղամիջոցները: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցներն օգնում են: