Կրակոցներ են հնչել Սիեթլի օդանավակայանից ոչ հեռու: Ոստիկանները շրջափակել են հարակից փողոցները:
НТВ հեռուստաընկերության սյուժեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին, ցուցադրվել է միայն Ռուսաստանի արևելքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 68 չվերթն է հետաձգվել եղանակային վատ պայմանների հետևանքով, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով օդանավակայանի չվացուցակին:
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս տարվա հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
Հունվարի 26-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (1 տարեկան երեխա) ջերմում է. ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Գորիս քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրիտանացի երաժիշտ Քոլին Վիրնքոումբը, ով ավելի շատ հայտնի է Black կեղծանունով ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Wonderful Life հիթի, մահացել է Կորկ քաղաքի համալսարանական հիվանդանոցում հունվարի 10-ին Իռլանդիայում տեղի ունեցած ավտովթարից երկու շաբաթ անց, հայտնում է BBC-ն:
2016 թ. հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:
Բժիշկները Վիրջինիա նահանգի մի բնակչի մոտ հայտնաբերել են Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Տղամարդը վերջերս է վերադարձել երկրից, որտեղ գրանցվել է վիրուսի առկայություն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:
Հունվարի 26-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ2 թաղամասի թիվ 44ա շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի պահակակետում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Դեկտեբերին սպառած գազի ցուցմունքները հրապարակվելուն պես բնակչության շրջանում սկսվեց անհանգստություն կապված ցուցմուքում տեղ գտած տվյալների հետ:
Կանավերոյի խոսքով՝ նման գիտափորձերն ակտիվորեն իրականացվում են Չինաստանի տարածքում, որտեղ վիրաբույժների թիմի ղեկավարը զգալի հաջողությունների է հասել գլուխը մարմնից անջատելու ու նոր մարմնին «միացնելուց» հետո գլխուղեղի աշխատունակության պահպանման հարցում:
Մադրիդյան «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն իր կարծիքն է հայտնել Թագավորական ակումբում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին: Ֆուտրեն կարծում է, որ իսպանական գրանդում շատ բան պետք է փոխվի, որպեսզի իր հայրենակիցը չփոխի ակումբային գրանցումը:
«Մամայի բալիկները»/I VITELLONI (1953)- Այս տրագիկոմեդիան պատմում է ծովափնյա փոքրիկ քաղաքում ծնված 5 իտալացիների մասին: Այդտեղ էլ անցել է նրանց մանկությունը, և հիմա նրանք ապրում ենք քաղաքի լուռ ու հանդարտ կյանքով: Կատակով տղաներն իրենք իրենց անվանում են «մամայի բալիկները», քանի որ հոգու խորքում ուզում են լքել հարազատ վայրերը, բայց այդ դեպքում նրանք ստիպված են լինելու հետևում թողնել անցած կյանքը:
Աղջիկը նստած է եղել ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ աղջիկը հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ, եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու՝ պետք է անի։
Ժամանակակից մարդու կյանքի արագ ռիթմը, արագ ուտելը, վատ էկոլոգիան, անառողջ սննդի ընդունումը և մեծ քանակությամբ ալկոհոլը մեծ վնաս են հասցնում մեր լյարդին: Լյարդը հրաշք օրգան է, որը մաքրում է մեր օրգանիզմը, ֆիլտրում ու օրգանիզմից դուրս է բերում տարատեսակ տոքսինները, որոնք մենք ստանում ենք անառողջ սննդից:
Ստեղծագործության երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Լիան:
«Կադրերի բաժին N 168»-ն այս անգամ լսել և ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչ, Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի կինոառաջարկը: Հոգևոր հովիվն ընթերցողներին առաջարկում է դիտել հայրենական արտադրության մի ֆիլմ, որ, ըստ վերջինիս մեկնաբանության, շատ բնորոշ է մերօրյա կյանքին:
Իմ կյանքում կցանկանայի փոխե՞լ…չէ, ոչինչ չէի ցանկանա փոխել, թող ամեն բան անփոփոխ մնա, ամեն ինչ նորմալ է, թող առողջություն ու խաղաղություն լինի, փոխելու կարիք չկա:
Ինչպես հաղորդում է Don Balon-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ծառայություններով: Ըստ պարբերականի տեղեկության՝ անգլիական գրանդը քննարկում է չիլիացուն ձեռք բերելու տարբերակն այն դեպքում, եթե թիմից հեռանա Դավիդ Դե Խեան:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մելքոնյան եղբայրների առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։
«Միջավայրը, որտեղ դաստիարակվում և ձևավորվում է ապագա քաղաքացին, կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա ողջ կյանքի վրա: Սա, անկասկած, ապագային ուղղված հաղորդագրություն է»:
Հունվարի 17-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Սարգիս Օ.-ն և հայտնել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ իր ընկերոջը դանակահարել են:
Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձ է հղել ֆրանսահայ երգիչ, դերասան և դաշնակահար Եսայի Ալթունյանին:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակին գրված է ՝ Ն. Ոսկեպար, այսինքն՝ Ներքին Ոսկեպար: