Բաժիններ՝

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը վեց ամսով երկարաձգվել է

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) քվեարկել է երկրում արտակարգ դրության ռեժիմը կես տարով երկարաձգելու օգտին, երկրի մայրաքաղաքից հաղորդել են զանգվածային լրատվամիջոցները:

Առիթ Է ծառայել հուլիսի 14-ին Նիսում իրականացված ահաբեկչական գործողությունը, երբ ազգությամբ թունիսցի Մոհամեդ Բուլելը, վարելով բեռնատարը, մխրճվել է քաղաքի առափնյակում զբոսնող մարդկանց մեջ: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 84 մարդ:

Ավելի վաղ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգելու պլանների մասին, նույնպիսի առաջարկություն էր մտցվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի կողմից առաջադրված օրինագծում: Պատգամավորները որոշում են կայացրել կրկնապատկել ժամկետը:

Արտակարգ դրության նախորդ ժամկետը, որը սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, լրանում հուլիսի 26­ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031