Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Նա նշել է, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որում ասված է. «Սարի թաղում արդեն տասը րոպե՝ կրակոցներ են լսվում, տեղեկացնում են բնակիչները»:
Վոթելի խոսքով` սովորական գործողությունները «Ինջիրլիք» ավիաբազայում վերականգնվել են, սակայն իրեն անհանգստացնում են ահաբեկչության դեմ պայքարի հետագա օպերացիաների երկարատև հետևանքները:
Հուլիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 12:00 հավաքվում ենք Բանգլադեշում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, որպեսզի այցելենք Մարտակերտից տարհանված, Աբովյանում ապաստան գտած ընտանիքին, ով ունի մեր օգնության կարիքը:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ժողովրդի կարծիքն անտեսվել է. «Ժողովուրդը քամահրական վերաբերմունքի է արժանացել: Մարդիկ աշխատանք չունեն, ընտանիքները կիսված են, հազարավոր մարդիկ հեռացել են Հայաստանից: Արտագաղթն աղետ է երկրի համար, մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի: Այս ամենը վերլուծելուց հետո՝ մենք կարող ենք հասկանալ՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ մարդիկ ըմբոստացան»:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է միջնորդ դառնալ ՊՊԾ գնդում գտնվող անձանց և ՀՀ իշխանությունների միջև: Նա առաջարկում է իր օժանդակությունը՝ ասելով, թե որքան շատ մարդ ներգրավվի բանակցությունների մեջ, այնքան լավ: Նրա խոսքով՝ զենքերը վայր դնելու մասին կոչերով խնդիրը չի լուծվելու, պետք է բանակցել:
Հուլիսի 29-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ միջհամայնքային ճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, առկա է հետագա քարաթափման վտանգ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:
Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում միմյանց տարածքում 90 օր մնալ առանց վիզայի: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց միջկառավարական համաձայնագրի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերություն ները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
«Այդ միջազգային կազմակերպությունները, բժիշկները, որ վայնասուն են բարձրացրել, թե պատանդներ ենք այստեղ պահում, թող բարի լինեն հայտնել, որ այլ բժիշկներ են պատրաստակամություն հայտնել գալ այստեղ՝ իրենց պարտականությունը կատարելու»:
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում սպանվել է մի տարեց կին ու նրա 3 մանկահասակ թոռները: Հանցագործության կատարման մեջ կասկածում են մի տղամարդու, ով ավելի վաղ ապրել է հարևանությամբ:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 1 ամսով դադարեցրել էր ANS հեռուստաալիքի հեռարձակումը:
Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 27-ին ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել այդ հավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ավելի ուշ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով, եւ նա ձերբակալվել է։ Բարսեղյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Լևոն Բարսեղյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։
Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը, հայտնում է Reuters-ը:
Արդեն 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։
«Այս պահի ըմբոստացումը պայմանավորված էր ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ կատարվող զարգացումներով, մասնավորապես՝ Կազանյան փաստաթղթի շուրջ տիրող անորոշությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ոստիկանները 3 մարդու են ձերբակալել Փարիզի Ռուանի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործի շրջանակում, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկն ասել է, որ փաստաբանի հետ այժմ գնում են «Էրեբունի» ՁՊՎ քննիչի որոշումը հանձնելու, որից հետո Լեւոն Բարսեղյանն ազատության մեջ կլինի:
«Քննարկել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, արձանագրեցինք առաջընթաց: Սպասում ենք տարեվերջին, որ համատեղ հետազոտական խումբն ավարտի աշխատանքն ու ներկայացնի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքն ու պլանը»,- ասել է Նովակը:
«Այն պահից երբ նրանք պատանդ վերցրեցին բժիշկներին, ներսում գտնվող մարդիկ ահաբեկիչներ են և տեռորիստներ»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կոչ է արել անորոշ ժամանակով արգելել մզկիթների օտարերկրյա ֆինանսավորումը երկրում հաճախացած ահաբեկչությունների ֆոնին:
. «Բանտից ազատելը բարդ իրավաբանական գործընթաց է, մի օրում հնարավոր չէ: Բժիշկներին պատանդ վերցնելը խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն տհաս են, այլև բարոյազուրկ են: Ոստիկանության գործողություններն ավետարանական սկզբունքով են գործում՝ ակն ընդ ական: Այսինքն՝ դրանք սիմետրիկ քայլեր են, այլ ոչ թե՝ բարոյազուրկ մարդկանց նկատմամբ վերաբերվել բարոյապես, կերակուր տանել, և այլն: Ես չէի ցանկանա նման մարդկանց միջոցով նոր իրավակարգ ստեղծել, ես չէի ուզենա, որ նման մարդիկ գան իշխանության»:
Անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
«Ես միշտ սիրել եմ հրապարակային գործունէութիւնը եւ ուրախ եմ, որ Ալբերտ Բաղդասարեանը նախընտրեց հրապարակայնօրէն արտայայտուել։ Ես շատ լաւ ծանօթ եմ քարոզչագործեալկերպերին, ուստի ասեմ, որ նենգասէր հակառակորդների սիրած տարբերակն է դիմացինին հարկադրել պաշտպանուել եւ արդարանալ։ Ամերիկայում սա սիրում են։ Դա յաղթանակի կէսն է համարւում։ Քանի որ նախընտրական պայքարի մէջ չենք, գոնէ այդ շահարկումը հիմնաւոր չի լինի։ Յուսով եմ, որ ես, Ալբերտ Բաղդասարեանը եւ ԽՈՐՀՐԴՈՒՄ ընդգրկուած այն անձինք, ովքեր հետին նկատառումներով չեն առաջնորդւում, կը յիշեն այս։ Այնուամենայնիւ մի քանի եղբայրական դիտողութիւններ ունեմ»։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի շինարարության հարցը, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2016-ի առաջին կիսամյակի դրությամբ 2 միլիոն 995.1 հազար մարդ է: Այդ թվում` 1 միլիոն 905.7 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 միլիոն 089.4 հազարը գյուղական: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվա կանի հունվար-հունիսին» հրապարակման տվյալները: