Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները»:
Վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
«Սասնա ծռեր» խմբավորումը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որ «Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանը երեկ տեղափոխվել է Մասիվի հինանդանոց, սակայն փաստաբանները, փնտրելով նրան բոլոր հիվանդանոցներով, չեն գտել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։
Հուլիսի 29-ին բազմահազար խաղաղ ցուցարարների և Սարի թաղի բնակիչների դեմ ՀՀ ոստիկանության լայնածավալ բռնությունները լցրեցին հանրության համբերության բաժակը։ Այս պահին բուժհաստատություններում գտնվող ծեծված, խոշտանգված, վիրավոր անձանց թիվը տասնյակների է հասնում։
Երեկ Երևանի Սարի թաղ հատվածում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտորն է տեղափոխվել 50 մարդ, որից 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն:
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են հրդեհներ:
Հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ գիշեր Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում 16 վիրավոր է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որից 7-ը դուրս են գրվել, մնացել են 9-ը:
Գյումրիում բոլոր բեման ենթարկվածներն ազատ են արձակվել: Հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանության կողմից Գյումրու «Կումայրի» ու «Մուշի» բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:
Անարգանքի սյունին պետք է գամվեն եւ օրենքի ողջ խստությամբ պատժվեն այն բոլոր հասարակական, քաղաքական, կուսակցական գործիչները, ովքեր կամա, թե` ակամա, գիտությամբ, թե` անգիտությամբ, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, ըստ այդմ` դեպի բախման, դեպի արյունահեղության:
Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով:
Հուլիսի 30-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։
Իշխանությունը ճակատագրական սխալ արեց: Այսօրվանից սկսած, նրա ու ժողովրդի միջև անդունդ է, ու այդ անդունդի մի եզրին ՄԵՆՔ ենք, իսկ մյուսին ՆՐԱՆՔ:
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:
Այս ամառ Եվրոպայի 5 գլխավոր ֆուտբոլային երկրների ակումբները տրանսֆերների վրա արդեն ծախսել են 1.1 մլրդ եվրո:
Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին Շվեդիայում տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդ» – «Գալաթասարայ» ընկերական հանդիպումը:
Տրետյակովյան պատկերասրահում հանրությանը ներկայացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցադրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տեղափոխված 17-ամյա Սայադ Հովհաննիսյանի աչքը հեռացրել են: Նշենք, որ նա վիրավորում էր ստացել Սարի թաղի բախումների ժամանակ:
«Ավելի ուշ ժամի ընդունել ենք 8 հոգի ոստիկանության աշխատողներ: Նրանցից մեկը բավականին ծանր վիճակում է, ուներ ծանր հրազենային որովայնային վիրավորում` հաստ աղիքի վնասումով և արյունահոսությունով: Անմիջապես տոմոգրաֆիա է արվել և հիվանդը տեղափոխվել է վիրահատարան, արդեն 2 ժամ է, ինչ վիրահատում ենք, կավարտենք մոտ 40 րոպեից կամ 1 ժամից: Բավականին ծանր վնասում էր»,- ասաց Մ.Մանուկյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։
168.am-ի թղթակիցը քիչ առաջ Էրեբունի հիվանդանոցից տեղեկացրեց, որ հիվանդանոց երեխաներ չեն տեղափոխվել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան այս պահին Սարի Թաղում զրուցում է քաղաքացիների հետ:
Խստորեն դատապարտում եմ ոստիկանության ապօրինի գործողությունները խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ:
«Ես մտահոգությամբ եմ հետևում Եվրախորհդրի անդամ Հայաստանում կատարվող իրադարձություններին, որտեղ զինված խումբը արդեն մի քանի օր շարունակ պատանդների է պահում Երևանի ոստիկանական բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրներում, որտեղ իշխում է օրենքը, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն քաղաքական երկխոսությամբ` հարգելով ժողովրդավարական նորմերն ու չափանիշները», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է Յագլանդը:
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բախումներից «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20 տուժած։ Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ երկուսի վիճակը ծանր է, մեկի աչքն է վնասվել, մյուսի՝ վերջույթները։
Այս պահին դեպի Էրեբունի տանող ճանապարհները բավականին մեծ շրջագծով փակ են: 168.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պետավտոտեսչության ավտոմեքենաները փակել են Արշակունյաց փողոցից դեպ «Փեթակ» առևտրի կենտրոն, Արցախի փողոցից դեպի Սասունցի Դավթի կայարան տանող փողոցները:
Ծխային նռնակները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը կիրառել է բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Սարի թաղում, ընկել են բնակելի տների վրա։
ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: