«Սա շատ դժվար պահ է վերլուծության համար: Առաջինը, ինչ ծագում է գլխումս՝ դա հավաքականում մրցելույթներս ավարտելու մասին միտքն է: Ինձ համար ելույթներն Արգենտինայի հավաքականում ավարտվեցին: Դա լավ կլինի բոլորի համար և դա շատերն են ուզում: Նրանք չեն բավարարվում մրցելույթներով եզրափակիչներում, մենք՝ նույնպես: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց հաղթանակ տանել: Կարծում եմ, արդեն բավական է: Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի և չդառնալ չեմպիոն դա մեծ ցավ է պատճաում»,- Մեսսի խոսքերն է մեջբերում Ole-ն:
Այսօրվանից Վրաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ: Համապատասխան հրամանը Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ստորագրել է ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Գազպրոմ Արմենիա» Ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձերից կամավոր մասնահանումեր են կատարել, որի արդյունքում հավաքված գումարը հատկացվել է 2016թ. ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ժամանակ և դրանից հետո հրադադարի խախտման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ամերիկայի գավաթի եզրափակիչը, որում հանդիպեցին Արգենտինայի և Չիլիի հավաքականները: Հիմնական ժամանակն անցավ առանց խփված գնդակների, լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով: Խաղի ճակատագիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին չիլիացիները (4:2):
Հունիսի 27-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս:
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. Ուղիղ միացում:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ուժեղ ազդեցություն գործել գլոբալ անվտանգության վրա, թուլացնել միության ռազմական բլոկը, ինչպես նաև փոխել Արևմուտքի մոտեցումը այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում է մայրցամաքը, գրում է The Wall Street Journal-ը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների, Վրաստանի ներքին գործերի նախարարության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համագործակցությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 26-ին, ժամը 00.19-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Կ.-ն:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորմալացնել հարաբերությունները, գրում է Reuters-ը:
Նավթը շարունակում է էժանանանալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից հետո շուկաներում առաջացած անկայունության պատճառով, հայտնում է Interfax-ը: Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,3%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 48,26 դոլար: WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդում (NYMEX) նվազել է 0,6%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,36 […]
Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազանների, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է):
Հունիսի 23-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցուց ձոր տանող ճանապարհի պահակատան մոտ դիակ և արյան հետքեր կան:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել վերանվանել Trump Tower աշտարակը, որը Ստամբուլի գործարար շրջանում կառուցվել էր ամերիկյան երկնաքերի նմանությամբ, քանի որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն իրեն «իսլամաֆոբ» հայտարարություններ է թույլ տվել, գրում է The Wall Street Journal-ը:
Վանաձորի Սանկտ Պետերբուրգի թաղամասի բնակիչ Մարգարիտա Խումարյանը հունիսի 23-ին աշխատանքից վերադառնալիս իր տնակը ջրով ողողված է գտել:
ԱՄՆ Կոլորադո նահանգում բախվել են ուղևորատար գնացքն ու ավտոմեքենան, հայտնում է NBC News-ը:
Լիբանանում ՀՀ դեսպանատան միջոցով ճշտվում է, թե արդյո՞ք Քաա գյուղում զոհեր, վիրավորների կամ տուժածներ կան հայերի շրջանում:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքներով, որտեղ Մեծ Բրիտանիայի բնակիչները քվեարկել էին ԵՄ-ից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:
Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի Արագածի զանգվածի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Արմեն Թորոսյանի վարած Վազ 21703 մակնիշի 45 PA 444 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արամ Մինասյանի վարած Man մակնիշի 941 OR 61 համարանիշի ավտոմեքենաները:
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից արգելում է պարենային մի շարք ապրանքատեսակների ներկրումը Աֆրիկայի մի շարք երկրներից՝ Բելառուսի միջոցով, հայտնում է Interfax-ը:
Նվազագույնը 6 մարդ է սպանվել և 13-ը վիրավորվել Լիբանանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով:
«Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործումը թույլ կտա Ադրբեջանին վաստակել շուրջ 30-50 միլիարդ դոլար ածխաջրածինների վաճառքից և փոխադրումից, հայտարարել է Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) գործադիր տնօրեն Շաhմար Մովսումովը՝ նշելով, որ դրանք նախնական տվյալներ են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 27-ին, ժամը 01.46-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի (Երևան-Մեղրի) 124.5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Հունիսի 27-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Երիտասարդ ժամանակ ես հայտնվեցի մեքենայի մեջ մի ապուշի հետ, ով վարում էր 120 մղոն արագությամբ: Ես կարող էի ասել. «Հե՜յ, Ջերո՛մ, կանգնեցրու, ես վախենում եմ»: Բայց ես լռեցի: Այդպես շատ է պատահում կյանքում: Դու մահու չափ վախենում ես, բայց ձայն չես հանում:
Լավ եք ճանաչում մարդկանց և ինտուիցիայով զգում եք նրանց բնավորությունը: Նրանց ներքին աշխարհը ձեզ համար բաց գիրք է: Միանգամից հասկանում եք, երբ ձեզ ստում են կամ մանիպուլյացիայի ենթարկում: Ինքներդ կարող եք օգտագործել այս միջոցները, սակայն դրանք մեծամասամբ ձեզ հարկավոր չեն: Շրջապատից թաքցնելու ոչինչ չունեք, իսկ նրանց մասին հետաքրքիր շատ բան կարող եք պատմել: Ձեզ ամեն ինչ հեշտ է տրվում, իսկ դրա հատուցումը չափազանց զգայունությունն ու զգացմունքայնությունն է:
Հաճախ սև կետերը ոչ միայն անհարմարություն և տհաճ տեսք են հաղորդում, այլև՝ դրանց հեռացնելը ցավոտ է լինում: Միջոցը, որն առաջարկում է supertastyrecipes կայքը, անցավ կվերացնի սև կետերն ու կփայլեցնի մաշկը: