Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման լռություն է պահանջում, հարցի կարգավորման վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման մասին հարցին: «Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանությամբ, այն հարկավոր է պահպանել կոնկրետ քայլերի […]
Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու հարց չի քննարկվել, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունում Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ցանկությունը: Ընդգծում է, որ ժողովրդի կամաարտահայտումը պետք է ամբողջությամբ եւ լիովին հարգվի՝ սկսած Եվրամիության մասին պայմանագրի 50-րդ հոդվածի անհապաղ ակտիվացումից»,- նշվում է փաստաթղթում:
Հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին փակման հետեւանքով խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Հայաստանի դեսպանատունը միայն օգտակար ինֆորմացիա տրամադրելով է կարողանում օգնել:
Հարկավոր է ամբողջությամբ օգտագործել բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:
Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 28-ին, ժամը 14.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միանշանակ է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը նախապայմաններում պետք է ունենա արտահանումների աճ: Աճ՝ հատկապես այն շուկաներ, որտեղ սպառողականությունը մեծ է, շուկաներ, որտեղ մենք հեռանկար ենք տեսնում: Այդպիսիններից է Չինաստանը: Արդեն տարիներ շարունակ թե ներկրումները՝ Չինաստանից Հայաստան, և թե որոշ ապրանքների արտահանումը, իրողություն է: Ամեն տարի մենք ունենում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»:
Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. հունիսի 3-ից մինչև 2016թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ թվով ավտոմեքենաներով թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1072 որոշումները կայացվել են Հրաչյա Հ.-ի անվամբ և ուղարկվել նրա հասցեով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է:
Նամակում, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին, կան ափսոսանքի խոսքեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հունիսի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 127-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին` 1954 թ. ծնված Սուսաննա Ավագյանը:
ՌԴ Մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոն Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն է հանձնել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հերթական հավաքածուն, որը նախատեսված է հրթիռային բրիգադի համալրման համար, հայտնում է Interfax-ը:
Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջին անգամ կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ այն բանից հետո, երբ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին, հայտնում է BBC-ն:
«Կարծես թե բոլորը միաձայն խոսում են որոշակի դասերի մասին: Դասեր կարող է տալ միայն ուսուցիչը, և այս պարագայում մենք հրաշալի ձևով տեսանք, թե ինչպիսին պետք է լինի իսկական ուսուցիչը, ով իրավունք ունի դաս տալու: Նա կրում էր այն ամենը, ինչի մասին խոսում էր: Նա խոսում էր շատ պարզ ու հասկանալի: Մենք սովորել ենք, չէ՞, գավառական ասմունքողներին, որոնք ոչ թե Աստծո խոսքն են ասում, այլ պարզապես երգում են»:
Ինչպես հայտնում է Hürriyet թերթը, Դիարբեքիրի նահանգի Ջիլա ավանում՝ Էրգանի մայրուղու մոտ գտնվող հիվանդանոցի հարևանությամբ, «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին:
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը աջակցություն ցուցաբերելու համար:
Ֆիլմը պարզ ցույց է տալիս, թե ինչպես է հաշվարկվում սակագինը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շրջում է կապույտ գույնի Rolls-Royce մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով:
ՄԱԿ-ն անհանգստացած է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների առնչությամբ, մասնավորապես հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերից, որ տեղ են գտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Հունիսի 28-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «ЖБК» գործարանի տարածքում գտնվող անվադողերի վերամշակման արտադրամասում այրվում է անվադող:
Ֆրանսիական նավթագազային Total ընկերությունը կզբաղվի Քաթարում նավթի խոշորագույն հանքավայրի շահագործմամբ, գրում է Bloomberg-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը թարմացրել է նախազգուշացնող հայտարարությունը Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիների համար: Թուրքական Demokrathaber.net-ը գրում է, որ ԱՄՆ-ը հիշեցրել է այդ երկրում առկա ահաբեկչության վտանգի մասին` հորդորելով զգոն լինել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները՝ վերջնականապես կարգավորելով 6-ամյա վաղեմության հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Ուիմբլդոնի առաջին օրը Գարբինիե Մուգուրուսան հաղթեց և դուրս եկավ 2-րդ շրջան, Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ մրցաշարից:
Հունիսի 28-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տան առաջին հարկում։