Բաքվի դատարանը բավարարել է ANS հեռուստաալիքի փակման մասին հայցը
Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է Ադրբեջանի Ազգային հեռուստառադիոհեռարձակող խորհրդի հայցը մասնավոր ANS հեռուստաալիքի գործունեության դադարեցման մասին, որը խորհրդի հայտարարմամբ «վարել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները վատացնելուն ուղղված քաղաքականություն», հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 1 ամսով դադարեցրել էր ANS հեռուստաալիքի հեռարձակումը:
ԶԼՄ-ների տեղեկություններով` պատճառն ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ «հակաթուրքական» հարցազրույց է եղել:
ANS-ի գլխավոր տնօրեն Միրշահին Աղաևը APA-ի հետ զրույցում ասել է, որ ալիքի լրագրողը միայն մասնակցել է Գյուլենի մամուլի ասուլիսին և հարցեր է տվել, սակայն ծանոթանալով ձայնագրության հետ, հեռուստաալիքի ղեկավարները որոշել են այն չհեռարձակել: