Բաժիններ՝

Ֆրանսիայում 3 մարդ է ձերբակալվել եկեղեցում պատանդներ վերցնելու գործի շրջանակում

Ոստիկանները 3 մարդու են ձերբակալել Փարիզի Ռուանի արվարձանում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման գործի շրջանակում, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը Սիրիայից է, որն ավելի վաղ ապաստան էր խնդրել Ֆրանսիայից: Ինչպես հաղորդվում է, ևս 2 մարդ ազատ է արձակվել:

Հուլիսի 26-ին 2 անհայտ անձ պատանդների էին վերցրել Ռուան քաղաքի մերձակա Սենտ-Էտիեն-դյու-Ռուվր բնակավայրի կաթոլիկ եկեղեցում:

Հարձակման հետևանքով սպանվել էր հոգևորականը, 2 մարդ տուժել էր, նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է:

Հարձակվողները չեզոքացվել էին հատուկ օպերացիայի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս