Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսքի» երկու ճյուղերի շինարարությունը
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի շինարարության հարցը, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թուրքիան շահագրգիռ է, որ գազն ուղղակիորեն մատակարարվի`շրջանցելով տարանցիկ երկրները, և այդ շրջանակում «Թուրքական հոսքում» նախատեսված է մեկ ճյուղ` թուրքական սպառողների համար: Ճյուղը կմատակարարի 15,75 մլրդ խորանարդ մետր գազ:
Ընդհանուր առմամբ` խոսքը հիմա երկու ճյուղի շինարարության մասին է:
Երկրորդ ճյուղը եվրոպացի սպառողների համար է` եվրոպական երկրների հարավարևմտյան սպառողների համար, որը նույնպես կարող է անցնել Սև ծովի հատակով և անցնի Թուրքիայի տարածքով»,- հայտարարել է Նովակը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին: