Սրանք այն թաղերն են, որտեղ ընտրություններն ամենաթեժ ընթացքն են ունեցել միշտ՝ լցոնում, ծեծ, ջարդ, առևանգում Մետաքսում, Էրբունում, Սարի թաղում։ Ու ինձ համար շատ կասկածելի էր, որ հանկարծ Սասնա թաղի տղերքը գաղափարապես «հասկացան» ու «միացան» Սարի ծռերին։ Թերևս շատերը չհասկացան, որ դա ցուցարարների սիրտը շահելու ու նրանց շարքերը նեթափանցելու հաշալի ձև էր։
Սարի թաղում ոստիկանների գործողությունների հետևանքով տուժել են նաև ռուսական Life-ի (LifeNews) օպերատորը, որը նկարահանել է տեղի ունեցող իրադարձությունները: Հաղորդվում է, որ նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, ցուցաբերվել է օգնություն:
Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:
Մի քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինված անհայտ մարդկանց կողմից հետապնդվում են կայքի նկարահանող խմբի անդամները և ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Նորքի հիվանդանոցում վիրավորվածների թիվն աճում է. «Մարդկանց աչքերն են դուրս եկել, թև ու ոտքերն են կոտրվել… Հորս արմունկի ոսկորնա ջարդվել»:
Լարված իրավիճակ Սարի թաղում և Խորենացի փողոցում․ ՈՒՂԻՂ միացում
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:
Սարի թաղում քիչ առաջ տներից մեկում ծխանռնակներ են ընկել, ինչի հետեւանքով տան անդամները վնասվածքներ են ստացել:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
Վաճառքները մեծացնելու համար գործարարներն օգտագործել են մոլորակի խոշորագույն մարզական ֆորումը և կոկաինի վրա կպցրել են Ռիո-2016-ի լոգոն և նույնիսկ հոգատարությամբ գրել. «Օգտագործել երեխաներից հեռու»:
Առողջ անոթներն ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն են, քանի որ հենց դրանց վիճակից է կախված օրգանիզմի՝ թթվածնով և անհրաժեշտ տարրերով սնուցումը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմա
Հինգշաբթի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հիմնական կազմի 9 ֆուտբոլիստների ուղարկել է երիտասարդական թիմ: Սանկցիաների են ենթարկվել պաշտպաններ Թիմ Ֆոսու-Մենսան, Պեդի Մակնեյրը, Թայլեր Բլեքեթը և Քեմերոն Բորտվիկ-Ջեքսոնը, կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերը, Անդրեաս Պերեյրան և Ադնան Յանուզայը, հարձակվողներ Ուիլ Քինը և Ջեյմս Ուիլսոնը:
Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
«Այսօր բոլոր պրոցեսները ուղղակիորեն կառավարվում են դրսից: Ես Ռուսաստանի մասին եմ խոսում: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ճնշելու և մեզ լիկվիդացնելու պրոցեսը կառավարվում է ոչ Հայաստանից: Այս բոլոր ճնշումները Ռուսաստանի արտաքին կառավարման ներքո են: Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն ընդամենը նրանց ադմինիստրատորն են տեղում, լուռ ու մունջ, ուժային մարմինների միջոցով մեր ժողովրդի դեմ գործողություններ են կատարում` ազգային հերոսների են սպանում, վիրավորում»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Մոտակա ժամանակում ֆրանսիացին, ով արձակուրդն անցկացնում է Ֆլորիդայում, բուժզննման կենթարկվի Լոս Անջելեսում:
«Եթե կան մարդիկ, որ կարծում են՝ հարձակվել է պետք և այլն, թող այդ մարդը գնա՝ ինչ ուզում է՝ անի: Մենք այդ գաղափարի կողմնակիցները չենք: Չնահանջելը ձևական խոսք չէ, շատ կարևոր է, որ բազմամարդ լինենք, կանգնենք՝ պահանջատեր լինենք և իրենք էլ տեսնեն, որ բազմամարդ ենք, ոչ թե երկու ժամ ազատ ժամանակ ունեինք, եկանք, երկու ժամը կանգնեցինք, արդեն գնանք՝ թեյ խմելու: Ով հավես չունի՝ թող միանգամից թողնի գնա»:
Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի օրվանից գերված բուժաշխատողներին, ու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Էրեբունու ոստիկանական տարածքից:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ն ուշադիր ուսումնասիրել է ՌԴ-ի և Սիրիայի մարդասիրական օպերացիայի մասին տվյալները և անհրաժեշտ է համարում 48-ժամյա մարդասիրական դադարի սահմանումը:
«Այդ նպատակն է հետապնդում «Բրոքեր-լիդեր» պիլոտային ծրագիրը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություն մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում շրջանառվող արժեթղթեր ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան հաղորդել է, որ թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) մերժել է Ռիո-2016-ին մարզուհու մասնակցության հայտը:
Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոց բերվեցին մոտ 2 տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնք իրենց մոտ ունեն վահաններ, սաղավարտներ, հակագազներ, հակահրդեհային միջոցներ եւ այլ պարագաներ:
Մոսկվայում հուլիսի 30-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւապես ձեռնպահ կմնանք փաստական հանգամանքներին անդրադառնալուց. փաստենք միայն, որ Ա.Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում։