«Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»,- ասված է հայտարարությունում:
Պլանային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-14, Արշակունյաց պող. 40-67, Մանթաշյան փող. 28-70 զույգ և 53-91 կենտ, Չեխովի փող. 1-ից 13, Արցախի պող. 32, 34 համարների ջրամատակարարումը:
Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն իր վրա բենզին էր լցրել և փորձում էր ինքնահրկիզվել: Մյուս ցուցարարներին հաջողվեց հանգցնել կրակը, սակայն ակնհայտ էր, որ արդեն խորը այրվածքներ կային տղամարդու մարմնի վրա:
Այս օրերին մի շարք լրատվամիջոցներ ինձ հարցազրույց ու ասուլիս առաջարկեցին դեպքերի կապակցությամբ: Նրանք անթաքույց խնդիր ունեին իմ միջոցով մի կաթիլ յուղ, կամ սառը ցնցուղ ավելացնել այրվող կրակին: Իմ առաջարկած այլընտրանքը՝ բանավեճ «Անկախ Արցախ, թե վերամիավորված Հայաստան» թեմայով մնաց անպատասխան: Իբրեւ թե ժողովրդին հետաքրքրում են ավելի արդիական կարծիքներ: Մինչդեռ այս ամենը երեւում էր դեռեւս ապրիլյան ճակատամարտի օրերին:
Այս պահին երթի մասնակիցների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ոստիկանները պատ են կազմել, տեղադրվել են նաև փշալարեր: Մասնակիցների մի մասն առաջարկում է նստել Բաղրամյան պողոտայում, մյուս մասը՝ գնալ ետ Ազատության հրապարակ:
Մեկ բան հստակ է՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանում 2016թ. առաջին կիսամյակում շինարարության ծավալը գումարային արտահայտմամբ կազմել է 125 միլիարդ 088.3 միլիոն դրամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կիսամյակային ամփոփ տվյալների՝ այս ցուցանիշը 7.8 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Երթը մեկնարկեց՝ Մաշտոցի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ (ուղիղ):
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի ծանրամարտի հավաքականին ամբողջ կազմով հեռացրել է Օլիմպիական մասնակցությունից:
Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը:
ԱՄՆ դեսպանը «խորապես մտահոգված է» այս գիշեր տեղի ունեցածով. «Ազատություն»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է:
Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեպանոսյանը։
Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։
Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։
Քիչ առաջ ՊՊԾ գնդի մոտակայքում կրակոցներ հնչեցին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել և ՊՊԾ-ում գտնվող զինված խմբին վերջնաժամկետ էր տվել՝ զենքեր վայր դնել և հանձնվել մինչև ժամը 17:00-ն:
Հուլիսի 30-ին Սարի թաղում ոստիկանների հետ հավաքի մասնակիցների բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է տեխնիկա:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքից ստացած տպավորություններով:
ՊՊԾ գնդի տարածքում վնասվածք ստացած և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանը ներկայացնում է զինված խմբին անդամագրվելու և ՊՊԾ գնդի գրոհի հանգամանքները:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն այսօր այցելել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց եւ հանդիպել այնտեղ բուժող ստացող լրագրողներին, որոնք վիրավորումներ էին ստացել երեկվա բախումների ժամանակ։
ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները և նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում:
Հրավիրում ենք մեր զավակներին` շարունակելու հանապազօրյա աղոթքները, որպեսզի իրավիճակի կարգավորման բոլոր ջանքերը Աստծո առաջնորդությամբ պսակվեն բարի արդյունքներով:
Ցավոք, տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԱԾ-ն ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբին իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տվել մինչև ժամը 17:00-ն:
Միջազգային մամուլը շարունակում է ուշադիր հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ գիշերը կատարված իրադարձությունների մասին:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է նոր մրցաշրջանում կատալոնացիների նպատակների մասին:
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։ Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին։