Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական «Սու-24» օդաչուի մահվան համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում է կայացրել Ռոուզ Գետեմյուլլերին նշանակել իր նոր տեղակալ, հայտնում է rg.ru-ն:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հունիսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում: Այսօրվա քննարկմանը նա նշեց, որ շատերն այլ տեսանկյունից են նայում ու այլ գնահատականներն են տալիս հայ-թուրքական հարաբերություններին, ինչը, ըստ նրա՝ սխալ է. «Հիմնական սպառնալիքն ու այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը, ստեղծվում է ոչ թե Բաքվում, այլ Ստամբուլում: Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով»:
Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն հեռացել է իր պաշտոնից:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ երկիրը ներկայում միջոցներ չունի ռազմածովային ուժերի ստեղծման համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի վերնաշապիկի տակ իրականում պաստառ է թաքցված եղել, երբ Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ նրան բերման են ենթարկել, բայց դա ոստիկանները նկատել են միայն բերման ենթարկելուց հետո։
Առաջին քրիստոնյա երկիր` Հայաստան կատարած պատմական այցից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախքան Վատիկան վերադառնալը այցելել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը` աղոթելով Տիրամոր սրբապատկերի առաջ:
Հունիսի 27-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26/1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (ունի վատ ինքնազգացողություն). անհրաժեշտ է փրկարարների օգնություը:
Ազգային ժողովի մոտ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ վիճաբանության արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել: «Մեկ անձ բերման է ենթարկվե լ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Մեզ հաջողվեց ձեզ հետ միասին ստեղծել 5 գիտական կենտրոններ, որտեղ ընդգրկվեցին նաև այլ գերատեսչությունների կազմում գտնվող կարևոր ինստիտուտներ: …Հաջորդ հարցը տնօրենների սերնդափոխությունն էր, և մենք ունեցանք տնօրենների մի սերունդ, որ փայլուն դրսևորեց իրեն, և այսօր գիտության դրական միտումը պայմանավորված է այդ տնօրենների նվիրված աշխատանքով ևս»:
Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծում, որը կհամապատասխանի Ադրբեջանի բոլոր պահանջներին:
Հունիսի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Պտղնի ճանապարհին բախվել էր ճամփեզրի երկաթե արգելապատնեշին:
«Դուք ասում եք, որ Թուրքիան տարածաշրջանում պատերազմ է բերում, իսկ ՌԴ-ն՝ խաղաղություն: Ցավալի է գիտակցել, որ ՌԴ-ն այդ փաստը գիտակցեց միայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Կներեք, բայց ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակումը Արցախի հանրապետության վրա, իհարկե, Ռուսաստանի թույլտվությամբ չի եղել, բայց Կրեմլի լուռ համաձայնությունն ակնհայտ է»:
Հունիսի 27-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) փոխադրամիջոցի պասպորտի (փոխադրամիջոցի շասսիի պասպորտի), ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների պասպորտի միասնական ձեւերի սահմանման եւ էլեկտրոնային պասպորտների համակարգի կազմակերպման համաձայնագիրը:
Ռուսաստանը մոտ օրերս կտեղեկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պուտինի հանդիպման արդունքների մասին:
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության կարեւորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների եւ մյուս գործընկերների հետ:
Ագային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ մեկը պլաստիկե շշով հարվածել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համաձայնագիրը Իսրայելին հնարավորություն կտա բնական գազ մատակարարել եվրոպական շուկաներ:
Հունիսի 28-ին առանձին շրջաններում, հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Անթալիայի մերձակայքում ծագած անտառային հրդեհներն իշխանություններին ստիպել են սկսել մի քանի հանգստավայրերի զբոսաշրջիկների տարհանումը, հայտնում է Hurriyet պարբերականը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել են, որ եկել են լիակատար համաձայնության այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է գործեն Բրիտանիայում հանրաքվեի արդյունքներից հետո, հայտնում է BBC-ն:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն ճշմարիտի մասին, որ տեսել է: Նա Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին` ի թիվս այլոց անդրադառնալով նաև Հայաստանին և Ադրբեջանին ուղղված հաշտեցման կոչին:
Չնայած Ադրբեջանի պաշտոնական պրոպագանդային՝ նա կարծում է, որ այնտեղ այս ամենի մասին մտածող մարդիկ նույնպես կան. «Մարդիկ չեն ծնվում, որ կռվեն և զոհվեն: Թուրքիան ու նրա հետևում կանգնածները տարածաշրջանում քաոս են ստեղծում: Եթե կռիվ է, ապա ոչ մի զարգացում չի լինի»:
Հունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ ռուսական ռմբակոծչի հետ կատարված դեպքից հետո ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու ազդանշաններ է տեսնում:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայկական ջարդերը Հայոց ցեղասպանություն որակելու հետ: