Կրասնոդարում սպանել են տատին՝ երեք թոռների հետ միասին
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում սպանվել է մի տարեց կին ու նրա 3 մանկահասակ թոռները: Հանցագործության կատարման մեջ կասկածում են մի տղամարդու, ով ավելի վաղ ապրել է հարևանությամբ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին: Մասնավոր տանը հայտնաբերվել են 65-ամյա կնոջ, նրա 11-ամյա թոռան և 7 ու 10 տարեկան երկու թոռնուհիների մարմինները:
Հանցագործության իրականացման մեջ կասկածվում է ընտանիքի նախկին հարևան 28-ամյա Դենիս Դանիլովը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Զոհերի մարմինների վրա հայտնաբերվել են դանակի հարվածներ, հայտնում է «Գործարար Պետերբուրգ» ինտերնետ-պորտալը:
Հաղորդվում է, որ սպանության պատճառ կարող էր լինել հարևանների միջև հողային վեճը: Նշվում է, որ կոնֆլիկը շարունակվել է 2 տարի:
Սպանության պահին ծնորղները իրենց ևս մեկ որդու հետ եղել են դատարանում, որտեղ անցկացվել են այդ գործով լսումները: