Բաժիններ՝

Թուրքիայում սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը. Reuters

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով` Թուրքիայում կատարվող իրադարձությունները, անկասկած, ազդել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա: «Դա ցույց է տալիս ազդեցությունը, քանի որ դա առնչվել է Թուրքիայի ազգային անվտանգության ապարատի բոլոր ոլորտներին: Թուրքիայում մեր զրուցակիցներից շատերը կալանավորված են կամ աշխատանքից հեռացված: Այդ ամենը դժվարացնում է համագործակցությունը թուրքերի հետ»,- նշել է նա:

Իր հերթին, ԱՄՆ ԶՈՒ գլխավոր հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը հաստատել է, որ ճաղերի հետևում հայտնվել են բազմաթիվ զինվորականներ, որոնց հետ աշխատում էր ամերիկյան կողմը:

Նրա խոսքով` սովորական գործողությունները «Ինջիրլիք» ավիաբազայում վերականգնվել են, սակայն իրեն անհանգստացնում են ահաբեկչության դեմ պայքարի հետագա օպերացիաների երկարատև հետևանքները:

Միաժամանակ, նա նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կան նաև այլ նրբություններ, որոնք ազդում են օպերացիայի վրա, սակայն չի նշել, թե ինչի մասին է խոսքը: Նրա խոսքով` ամերիկյան կողմն ունի իրավիճակը մեղմելու եղանակներ, որն էլ կկիրառի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս