![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ը պետք է երախտապարտ լինի Թուրքիային ժողովրդավարությունը պաշտպանելու համար». Էրդողան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/erdoxan.jpg)
ԱՄՆ-ը պետք է երախտապարտ լինի Թուրքիային ժողովրդավարությունը պաշտպանելու համար, այլ ոչ թե աջակցի Ֆեթուլլահ Գյուլենին, որն առնչություն ունի երկրում ռազմական հեղաշրջման փորձին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` մեկնաբանելով ԱՄՆ ԶՈՒ գլխավոր հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի հայտարարությունն այն մասին, որ բանտերում են հայտնվել բազմաթիվ զինվորականներ, որոնց հետ աշխատում էր ամերիկյան կողմը և որոնք «Միացյալ Նահանգների» բարեկամներն են: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:
Վոթելի խոսքով` սովորական գործողությունները «Ինջիրլիք» ավիաբազայում վերականգնվել են, սակայն իրեն անհանգստացնում են ահաբեկչության դեմ պայքարի հետագա օպերացիաների երկարատև հետևանքները:
Թուրքիայի նախագահի խոսքով` թուրք ժողովուրդը չի մոռանա Գյուլենի շարժման, ինչպես նաև նրանց մասին, ով դրանց աջակցում է:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ջոզեֆ Վոթելի խոսքերը` դրանք անվանելով «ոչ կոմպետենտ»: