Հայաստանի որ ճանապարհներն են այս պահին փակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք, Ճարճակիս, Միջնատուն գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Զարինջա, Զովասար, Գառնահովիտ, Աշտարակի տարածաշրջանի և Արմավիրի, Շիրակի մարզերի բոլոր գյուղական ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքների, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի բոլոր ավտոճանապարհները:
Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին ուժեղ բուք է:
Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: