ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն կարևորել է Արցախի պետականության ճանաչումը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն Մոնտեբելլոյում կազմակերպված հայկական Սուրբ ծննդյան ընթրիքի ժամանակ հայտարարել է Արցախի պետականությունը ճանաչելու կարևորության մասին: Այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը:

Կոնգրեսականը խոսել է Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաև Արցախին օգնություն տրամադրելու և պետականությունը ճանաչելու կարևորության մասին` հայտնելով, որ այդ ամենն իր գրասենյակի առաջնահերթություններից են: Նա նաև անդրադարձել է Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությանը` ընդգծելով այն բարդությունները, որոնց առերեսվում են Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու մյուս փոքրամասնությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728