Բաժիններ՝

Կլիչկոն և Ջոշուան մամուլի ասուլիս են անցկացրել Նյու Յորքում

Ուկրաինացի և բրիտանացի բռնցքամարտիկները շարունակում են գովազդել իրենց կայանալիք մենամարտը:

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն և IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել Նյու Յորքում: 2 բռնցքամարտիկներն էլ ունեցել են լավ տրամադրություն, կատակել են լրագրողների հետ և հարգալից վերաբերմունք են ցուցադրել մեկը մյուսի հանդեպ:

Վլադիմիր Կլիչկոն, ով մենամարտի ժամանակ կլինի 41 տարեկան, հայտարարել է, որ Թայսոն Ֆյուրիից կրած պարտությունից հետո չի հեռացել բռնցքամարտից միայն նրա համար, որպեսզի վերադարձնի գոտիները:

Իր հերթին՝ Ջոշուան հայտարարել է, որ, չնայած նախազգուշացումներին այն մասին, որ իրեն դեռ չափազանց շուտ է մենամարտել փորձառու Կլիչկոյի հետ, ինքը վստահ է, որ կարող է հաղթել այս մենամարտը:

Կլիչկո-Ջոշուա մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս