«Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը». Պոպով
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փետրվարի կեսին Մյունխենում կայանալիք անվտանգության խորհրդաժողովի շրջանակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսերին անջատ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:Եթե նախարարները շահագրգռություն հանդես բերեն, մենք կկազմակերպենք նրանց հանդիպումը»,-նշել է նա:
Պոպովն ընդգծել է, որ 2016 թվականի ամռանը Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շարունակվում է ԼՂ հակամարտության կարգավորման աշխատանքը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով:
«Վերջերս ղարաբաղյան թեման Սերգեյ Լավրովի կողմից քննարկվել է Էդուարդ Նալբանդյանի, իսկ այնուհետեւ Էլմար Մամեդյարովի հետ: Անհրաժեշտ պայմանների ստեղծման պարագայում հնարավորություն կլինի նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար», – հավելել է նա: