
Թուրքիայի արտահանումը հունվարին ավելացել է 15%-ով

Թուրքիայի արտահանումը 2017թ. հունվարին ավելացել է 15%-ով, ինչը նախորդ 49 ամիսների աճի առավել բարձր ցուցանիշն է, հայտնել են թուրք արտահանողների միությունից։
Անցած ամիս Թուրքիան արտահանել է 10.5 մլրդ դոլարի արտադրանք։
Միության տվյալով՝ Ռուսաստան թուրքական արտահանումը 2015թ. նոյեմբերից ի վեր առաջին անգամ ավելացել է և կազմել 105 մլն դոլար (2016թ. համեմատ աճը կազմել է 57 տոկոս)։
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիայում արտաքին առևտրի ծավալները նվազել են 2.8 տոկոսով 2016թ.՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ՝ կազմելով 341.2 մլրդ դոլար։