Հայտնի է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի քաղաքական պլատֆորմը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող դաշինքում ընդգրկվող քաղաքական ուժերն արդեն հայտնի են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: «Դաշինքը ձևավորվելու է պլատֆորմի շուրջ, որում ներգրավված կլինեն «Բարգավաճ Հա յաստան», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան», «Հայոց համազգային շարժում», «Ռամկավար ազատական» կուսակցությունները և «Միասնություն շարժումը»,- ասաց Վարդանյանը:

Նա հավելեց, որ դաշինքին միանալու ցանկություն հայտնող շատ ուժեր կան և չբացառեց, որ առաջիկայում քննարկումների արդյունքում դաշինքին նոր միացողներ կլինեն: Իսկ դաշինքի ձևավորման մասին հուշագիրը կստորագրվի առաջիկա օրերին: «Հստակ օր այս պահին չեմ կարող ասել: Մենք աշխատանքային գործընթացի մեջ ենք: Հավանաբար վաղը ես կկարողանամ նաև օրն ասել»,- ասաց Արման Վարդանյանը:

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս