
2017թ. Ռուսաստանում կանցկացվի շուրջ 3 հազար զորավարժություն

Ռուսաստանի զինված ուժերը 2017թ. կանցկացնեն ավելի քան 2800 զորավարժություն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարում պլանավորված է ավելի քան 2.8 հազար տակտիկական, տակտիկամասնագիտական ու հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Սեպտեմբերին կանցկացնենք «Արևմուտք-2017» ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունը»,- ասել է Շոյգուն այսօր կայացած խորհրդակցությանը։
Նա հրամանատարների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ անհրաժեշտ է հաշվի առնել Սիրիայում ստացած փորձը, հայտնում է RIA Novosti-ն։
Շոյգուն պատմել է նաև ընթացիկ զորավարժությունների մասին։