Թուրքիան կես միլիարդ դոլար կծախսի իր տանկերի արդիականացման վրա
Անկարան մրցույթ կհայտարարի թուրքական բանակի տանկերի պարկերի արդիականացման համար, հայտնում է Defense News-ը։
Խոսքը 200 տանկի մասին է՝ 40 ամերիկյան M60A3-ի, 120 M60T-ի (այդ M60A3-ը նախկինում արդեն արդիականացվել էր Իսրայելում Sabra Mk II նախագծով) և գերմանական 40 Leopard 2A4-ի։
Այդ մեքենաների արդիականացման պայմանագրի ընդհանուր արժեքը կարող է կազմել, ըստ պարբերականի, 500 մլն դոլար։
Թուրքական զինված ուժերում աղբյուրները նշել են, որ արդիականացման ծրագիրը կվերաբերի առաջին հերթին հակատանկային սպառազինություններից պաշտպանության զրահապատմանն ու պաշտպանունակության ավելացմանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ մրցույթը գործարկվել է՝ կապված հյուսիսային Սիրիայում ծանր զրահատեխնիկայի կիրառման բացասական արդյունքների հետ։
Թուրքական բանակը մի քանի տանկ էր կորցրել ահաբեկիչների հակատանտային հրթիռների հետևանքով։
Թուրքիայի ցամաքային զորքերի տրամադրության ներքո ներկայումս գտնվում է 330 հատ Leopard 2A4 տեսակի տանկ, 400 Leopard 1A1 և 1A3 տանկ, մոտ 1.5 հազար M60 տանկ (ներառյալ 170 M60T, որոնք արդիականացվել են Իսրայելում) և մոտ 1.4 հազար արդիականացված M48A5 տանկ։