Բաժիններ՝

Ռուս խորհրդարանականները պատրաստվում են մեկնել Սիրիա՝ բանակցությունների

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև խորհրդարանականներ, հաջորդ շաբաթ կայցելի Սիրիա և կհանդիպի երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի խորհրդարանում աղբյուրին։

«14 հոգանոց ռուսական պատվիրակությունը, որի կազմում կլինեն խորհրդարանականներ, բժիշկներ և այլք, կայցելի Սիրիա հաջորդ շաբաթ։

Այցը կմեկնարկի փետրվարի 6-ին, որի ընթացքում տեղի կունենա հանդիպում սիրիացի պաշտոնյաների հետ։

Որոշված է հանդիպում ունենալ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Հադիա Աբասի հետ, սպասվում է նաև նրանց հանդիպումը Բաշար Ասադի հետ»,- հայտարարել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728