Բաժիններ՝

«Այսօր հիրավի պատմական օր է». Վրաստանի վարչապետ

Այսօր հիրավի պատմական օր է, Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը շատ կարևոր հաստատումն է լինելու Եվրամիության կողմից Վրաստանին քաղաքական աջակցության, այսօր կայացած Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Ինչպես հայտարարել է Կվիրիկաշվիլին, այսօր Եվրախորհրդարանում տեղի կունենա քվեարկություն Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի առանց վիզայի այցելելու վերաբերյալ։

«Այսօրվա որոշումը շատ կարևոր հաստատում կլինի Եվրամիության կողմից Վրաստանին քաղաքական աջակցության վերաբերյալ։

Մենք վստահ ենք, որ որոշումը կկայացվի հօգուտ Վրաստանի և լինելու է ևս մեկ աջակցության հաստատում այն քաղաքական խմբերի կողմից, որոնք ներկայացված են Եվրախորհրդարանում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր եվրախորհրդարանականներին, որոնք կմասնակցեն այսօրվա քվեարկությանը, քանի օր այս օրը պատմական նշանակություն ունի Վրաստանի համար»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս