«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:
Sotheby’s աճուրդային տունն աճուրդի է հանել «Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը՝ 59,6 կարատ (շուրջ 11,8 գրամ) քաշով:
Apple կորպորացիան թողարկել է iPhone 7 և 7 Plus՝ վառ կարմիր գույնի կորպուսով, ինչպես նաեւ տեսահավելված եւ նոր iPad, որի վաճառքները կսկսվեն մարտի 24-ին։
goTenna գադջետը թույլ է տալիս ուղարկել հաղորդագրություններ նույն գադջետի մյուս օգտատերերին՝ առանց ինտերնետ կապի առկայության: Այս սարքավորումը հատկապես օգտակար է ճանապարհորդների համար, ովքեր հաճախ են հայտնվում այնպիսի վայրերում, որտեղ չկա ինտերնետ կապ:
Լվանում և արդուկում ենք հագուստի վրա առկա նշաններին համապատասխան:
Այս դիետայի օգնությամբ կարող եք վերականգնել միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Այն կօգնի սթրեսի, անքնության և հոգնածության դեպքում։ Հնդկաձավարն էներգիա է հաղորդում, բացի այդ՝ մյուս հատիկավորների համեմատությամբ` ավելի շատ սպիտակուցներ է պարունակում։
Դեղագործ Միքայելի հետ միասին ֆիլմը կտեղափոխի հանդիսատեսին Սիրուն գյուղից մեծ քաղաք, որտեղ երիտասարդը որոշել է բժիշկ դառնալ: Այնուհետեւ՝ նոր տպավորություններ, նոր ընկերներ եւ՝ սեր: Սակայն, դաժան իրականությունն իր օրենքներն է թելադրում ու Մեծ եղեռնը փշրում է Միքայելի, Փարիզից պատմական հայրենիք վերադարձած Անայի եւ ամերիկացի լրագրող Քրիսի սիրո եռանկյունին:
Խանութից կատարված գողությունն արձանագրել է տեսանկարահանող սարքը։
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367րդ տեղն է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում։
Վրեժի ընկերը՝ Հայկ Մարտոյանը, ով նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում, ասում է, որ Վրեժը նրա համար լոկ ծառայակից ընկեր չէր. միմյանց ճանաչել են շուրջ 3 տարի, միասին դիրք են պահել, նույն խրամատում եղել, բայցեւ մտերիմ ընկերներ են եղել զինծառայությունից դուրս:
Հարավկորեական LG Electronics ընկերությունն ստեղծում է LG Pay սեփական շարժական վճարային համակարգը:
Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերածվի գրադարանի: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» թերթը նշում է, որ եկեղեցին նախկինում ծառայել է նախ որպես ցուցասրահ, ապա՝ մարզասրահ, հետո նաև՝ ոստիկանության բաժանմունքի շենք:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։
Հաղորդվում է նաև, որ «Էվերթոնն» իր սանի վերադարձը պատրաստում է մի քանի ամիսների ընթացքում:
«Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս: Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասաց Դուբեյկովսկին:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե Ռուսաստանը և Թուրքիան համատեղ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Կոչ ենք անում քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին։
«Մոնակոյի» պատանին պայթեցրեց Եվրոպան խելահեղ մրցաշրջանով: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի թոփ ակումբներ, բայց ամենալուրջը ՊՍԺ-ն է թվում: Ըստ Le Parisien-ի տեղեկության՝ փարիզյան շեյխերը պատրաստ են «Մոնակոյին» վճարել 60-90 մլն եվրո:
«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել:
Ինչպես ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարեց, «ԱՄՆ-ի Բյուրոն հետաքննում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մանրամասները»։
Չինացի մաքսավորները ձերբակալել են մի երիտասարդի, որը փորձում էր մաքսանենգ ճանապարհով Հոնկոնգից Շենչժեն քաղաք տեղափոխել կոշիկի միջատակերում թաքցրած հազար ադամանդե քար:
Շատերն են սիրում կծու մթերք օգտագործել, բայց քչերը գիտեն այն մասին, որ այն նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը Facebook-ի իր պաշտոնական էջում մարտահրավեր է նետել երգի մրցույթի մասնակիցներին:
ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Սամվել Բաբայանի ձերբակալության փաստին, ասաց, որ շտաբը շուտով հայտարարություն կտարածեն:
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հարակից տարածքում կրակոցների մասին: Ըստ BBC-ի, Վեստմինստերյան պալատի հարակից տարածքն արգելափակվել է:
Այս ընթացքում նա հաղթել է Պրիմերան, Իսպանիայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: Էլ Չոլոն 2 անգամ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց 2 անգամ էլ պարտվել է «Ռեալին»:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ՀՀ փաստաբանների պալատին 14.03.2017թ. ներկայացված գրավոր դիրքորոշմամբ տեղեկացրել է, որ վերը հիշատակված հոդվածը վերաբերում է իր պաշտպանյալ Պավել Մանուկյանի քաղաքական գործունեությանը, դրանում արծարծված են նրա քաղաքական հայացքները, և ինքը՝ որպես Պ.Մանուկյանի պաշտպան, տարածելով իր պաշտպանյալի գաղափարները, լրագրողին հայտնել է, որ Սասնա ծռերը մարտ ամսին քաղաքական հայտարարություններ են անելու:
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է, մնացած հարցերը՝ Ազգային անվտանգության ծառայությանը կարող եք տալ: Բոլոր հարցերի պարզաբանումներից հետո կարող ենք մենք ձեզ պատասխանել: Վերջ»: