
Apple-ը վառ կարմիր գույնի iPhone 7 և նոր iPad է թողարկել

Apple կորպորացիան թողարկել է iPhone 7 և 7 Plus՝ վառ կարմիր գույնի կորպուսով, ինչպես նաեւ տեսահավելված եւ նոր iPad, որի վաճառքները կսկսվեն մարտի 24-ին, տեղեկացնում է BBC-ին:
Ընկերությունն այսպիսով նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի՝ RED-ի հետ գործընկերության 10-ամյակը, իսկ սարքերի հատուկ շարքի վաճառքներից միջոցների մի մասը կուղղորդվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ:
Մասնավորապես, ստացած միջոցներն, ինչպես նշված է, պետք է հատկացվեն հետազոտություններին եւ ՄԻԱՎ-ի փոխանցման կանխման ծրագրին: