Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջիկա տարիներին 2,5 մլրդ ֆունտ ստեռլինգ կհատկացնի ազգային անվտանգության եւ հետախուզության կատարելագործման համար:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության վերաբերյալ:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։
Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Լոնդոնում հարձակում կատարած տղամարդը ծնվել էր Մեծ Բրիտանիայի տարածքում եւ ժամանակին գրավել էր ՄԻ-5 բրիտանական հակահետախուզության ուշադրությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների միագումար տնտեսական վնասը կազմում է մոտավորապես 2,5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի գրեթե 0,6 տոկոսը. այս գնահատականը հրապարակել է Բելգիական ձեռնարկությունների դաշնությունը:
Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև: Գերմանիայի հավաքականը հաղթեց 10:1 հաշվով: Միակ պատասխան գոլը խփել է Արմեն Հովհաննիսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ):
«Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- եզրափակեց Լոքյանը:
Մարտի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կիեւում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը հորդորել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ միանալ ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված ակցիային, որը Թրաֆալգարյան հրապարակում անցկացվելու թ մարտի 23-ի երեկոյան:
Համացանցում հայտնվել են տեսակադրեր, որոնք արվել են Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա զինապահեստների պայթյունների վայրից:
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է պաշտոնական Անկարայի կողմից հնչեցված պահանջին` վերադարձնելու ապաստան ստացած հինգ զինվորականներին:
Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցավ Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցեց և լուսանկարվեց նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերեց նրանց:
«Բոլոր հարցումերը ցույց են տալիս, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգան իրենց թիկունքում: Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, աղերս ունի այդ դաշինքի հետ, թեև դաշինքն ակնհայտորեն փորձում է այն վերագրել իրեն ու հավելյալ քաղաքական դիվիդենտներ շահել», – ասաց պատգամավորը:
Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ։ Ավելի մանրամասն ես, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել։ Մեդադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:
«Դժբախտաբար, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հակառակ մեր եկեղեցու ավանդույթների և Ձեր առաջարկության, համառություն է դրսևորում փոխանորդի պաշտոնը չլքելու հարցում, ինչը եկեղեցու և հասարակության ներսում իրարանցման պատճառ է դառնում: Ձեր միջամտությունը կօգնի, որպեսզի այս փոթորկալից պաշտոնը դադարի գործել, իսկ Պոլսո հայ համայնքի ներսում խաղաղություն հաստատվի»,-նշել է Մաշալյանն իր նամակում:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ընտրություններին մասնակցող ամենաազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ համարում է «Ելք» դաշինքը, իսկ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չի համարում:
Հայաստանի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի՝ երկու ոտքով գոլեր խփած ամենաարդյունավետ ֆուտբոլիստների թվում:
Հայաստանը մարտի 23-ից մինչև մարտի 27-ը ներառյալ գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիան և Նիդերլանդները նացիզմի մեջ մեղադրելը անհանգստացրել է Իսրայելին:
Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից: