Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքից դիպուկահարի արձակած կրակոցի հետևանքով թուրք զինվորի մահվան դեպքի մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մեր ազգի միտքն ու երևակայությունն անսպառ են։ Նպատակային ներդրումների դեպքում նորարարությունների այս ցանկն անվերջ կշարունակվի»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտիուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենք, որը գտնվում է կառուցման վերջնափուլում:
Մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Շուշի քաղաք եւ տեղում ծանոթացել Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքներին:
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները:
Վանաձորում ծեծկռտուքն ավարտվեց դանակահարությամբ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վեդիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու մասին հարցին:
«Շինաշխատանքների մեկնարկը կսկսվի առաջիկա օրերին, ինչի մասին կհայտարարի մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեն»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը գնահատվում է 90 միլիոն դոլար:
Huffington Post-ի սյունակագիր և թվիթերյան էջի համակարգող Շոն Գարդները կարևորում է սոցիալական մեդիայի դերը մարդկանց կյանքում:
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Բրյունո լե Ռուն, որը մարտի 21-ին Ֆրանսիայի ՆԳ նախարարի պաշտոնը թողել է կոռուպցիոն սկանդալի պատճառով, գործերը հանձնել է այդ պաշտոնում իրեն փոխարինած Մատիաս Ֆեկլին:
Ապրիլը մեզ հուշեց, որ հակառակորդն իր մարտավարությունը որոշակիորեն փոխել է։ Ապրիլյան պատերազմը մեզ որոշ բաներ հուշել է, և մենք մեր զորքերի պատրաստվածության մեջ ենք որոշակի փոփոխություններ մտցրել։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գիշերային ժամերի պարապմունքներին, գիշերային հրաձգություններին։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում 2017թ. մարտին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինան:
Սիրիայի հյուսիսի Ռաքայի նահանգում առնվազն 33 խաղաղ բնակիչներ են զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի ավիահարվածի հետեւանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Հյուսիսային Կորեայի այն չորս քաղաքացիներից մեկը, որոնց Մալայզիայի ոստիկանությունը որոնում է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր սպանության կասկածանքով, Վիետնամում Հյուսիսային Կորեայի նախկին դեսպանի որդին է:
«Ներդրողների լայն շրջանակ է հավաքվել, որոնք լայն հետաքրքրություններ ունեն հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և սա ընդամենն առաջին քայլն է: Ոլորտը երկարաժամկետ և ցածր ռիսկային, բայց միաժամանակ ցածր եկամտաբերությամբ ոլորտ է, որը նշանակում է, որ ներդրում կատարելով այս ոլորտում՝ ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի և ավելի»,-ընդգծեց փոխնախարարը:
Բրյուսելի օդանավակայանում տեղի է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-ը վերքեր ստացան:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Նորվեգիայից պահանջել է անմիջապես իրենց հանձնել ապաստան ստացած զինվորականներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»ը:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին։
«Այս տարվա համար սահմանված շեմն այն է, որ կարողանանք ապահովել շուրջ 110 հազար հա հողատարածքի կայուն ջրամատակարարում: Այսօր կատարվում են նաև աշխատանքներ մայր ջրանցքներում և բաժանարար ջրանցքներում հոսքաչափեր տեղադրելու ուղղությամբ: Դա թույլ է տալիս ոռոգման ջուրը վերցնել հաշվառման, որ բացառվեն կորուստները: Այդ հոսքաչափերը տեղադրվում են 80 կետերում: Արդյունքում` 5 տոկոսի չափով կրճատելու ենք ջրային կորուստները»,-հավելեց նա:
Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք է ստացել:
Հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և, հասնելով մեր օրերը, դարձել Հայաստանի ու բազմաթիվ արաբական երկրների միջպետական հարաբերությունների անսասան հենքը
Իտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում։
Մարտի 22-ին, ժամը 08:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գորկու փողոցի տներից մեկի տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի, Բավրայի սահմանային անցակետի և Վրաստանի իրավապահ մարմինների ծառայողները մարտի 21-ին, ժամը 10.40-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1979 թ. ծնված Նարինե Խ.-ին: