Բաժիններ՝

«Վարդագույն աստղ» խոշորագույն ադամանդը 60 մլն դոլար են գնահատել

Sotheby’s աճուրդային տունն աճուրդի է հանել «Վարդագույն աստղ» հազվագյուտ ադամանդը՝ 59,6 կարատ (շուրջ 11,8 գրամ) քաշով: Այն ամենախոշոր քարն է իր սեգմենտում: Այս մասին հաղորդել է Harper՚s Bazaar-­ը:

Թանկարժեք քարը գտնվել է 1999 վականին Աֆրիկայում ալմաստի հանքավայրերը շահագործելիս: Դրա մշակման համար ակնագործներին պահանջվել է երկու տարի: Լոտի մեկնարկային գինն ավելի քան 60 միլիոն դոլար է:

Ամերիկայի գեմմոլոգիական ինստիտուտի (GIA) մասնագետների գնահատմամբ՝ «Վարդագույն աստղը» մտնում է Тype IIa ենթախմբի մեջ: Այս ենթախմբին է դասվում բոլոր երեսակված ադամանդերի ընդամենը երկու տոկոսը: Այս խմբի ներկայացուցիչներն իրենց քիմիական կազմով ամենաթափանցիկն են եւ աչքի են ընկնում օպտիկական մաքրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031