Բաժիններ՝

«Երբեք չեմ մարզի «Ռեալը»». Դիեգո Սիմեոնե

Էլ Չոլոն ուզում է կատարելագործվել:
«Երբեք չեմ մարզի «Ռեալը»: Դա տրամաբանական է: Նրանք ինձ չեն էլ կանչի:
Ես երիտասարդ եմ, ապագայում հնարավոր է՝ աշխատեմ այլ թիմի հետ Իսպանիայում: Մի օր ուզում եմ գլխավորել Արգենտինայի հավաքականը, բայց մինչ այդ պետք է կատարելագործվել՝ որպես մարզիչ»,- Սիմեոնեին է մեջբերում FourFourTwo-ն:
Դիեգոն մադրիդյան ակումբի հետ աշխատում է 2011 թվականից:

Այս ընթացքում նա հաղթել է Պրիմերան, Իսպանիայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգան և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: Էլ Չոլոն 2 անգամ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց 2 անգամ էլ պարտվել է «Ռեալին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031