
Փարիզյան շեյխերը պատրաստ են Կիլիան Մբապեի համար«Մոնակոյին» վճարել 60-90 մլն եվրո

Ֆլորենտինո Պերեսը հիմա ընդհանրապես ոչինչ չի հասկանում:
«Մոնակոյի» պատանին պայթեցրեց Եվրոպան խելահեղ մրցաշրջանով: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի թոփ ակումբներ, բայց ամենալուրջը ՊՍԺ-ն է թվում: Ըստ Le Parisien-ի տեղեկության՝ փարիզյան շեյխերը պատրաստ են «Մոնակոյին» վճարել 60-90 մլն եվրո:
«Մոնակոն» կդիտարկի այլ առաջնությունների տարբերակները, բայց եթե ՊՍԺ-ն պատրաստ լինի հրաժարվել 90 մլն եվրոյից, ապա նրանք չեն բացառի տեղափոխությունը:
Ֆրանսիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 22 խաղ և դարձել է 12 գոլի հեղինակ:
Transfermarkt-ը 18-ամյա պատանուն գնահատում է 10 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը