Լիվերպուլը Beatlesի «Սերժանտ Փեփերի միայնակ սրտերի ակումբի նվագախումբը» լեգենդար ալբոմի թողարկման 50-ամյակը կնշի ժամանակակից արվեստների մեծ փառատոնով. 13 երաժիշտներ, նկարիչներ եւ ռեժիսորներ կներկայացնեն ստեղծագործություններ, որոնք ստեղծվել են ալբոմի 13 երգերից յուրաքանչյուրի մոտիվներով։
Չունցին քաղաքի (Հարավարեւմտյան Չինաստան) համալսարանի գիտնականները մշակել են ընդամենը երկու րոպեում մարդու արյան խմբի եւ ռեզուսֆակտորի որոշման մեթոդիկա:
«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել «Զենիթի» ներկայացուցիչների հետ և ռուսական ակումբը գլխավորելու ցանկություն է հայտնել:
Այս մականունը երկար տարիներ ինձ հետ է: Իսկ նախապատմությունն այսպիսին է. պատերազմի դաշտում պետք է միմյանց հետ կապ հաստատեինք հատուկ տեխնիկայի միջոցով, օգտագործում էինք որոշակի ծածկանուններ: Եվ այդ ժամանակ ինձ կոչեցին «Լիդեր»: «Լիդեր» մականունն իրականում շատ պարտավորեցնող է:
Մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում ընտանեկան դրամագլխից 25 000-ական դրամը կարելի է տնօրինել նաև հունվար, փետրվար և մարտ ամիսների համար:
Ընկույզի բարձր կալորիականությունը վտանգավոր է միայն այն դեպքում, եթե գերազանցում եք օրվա չափաբաժինը։ Դա բավական բարդ է, քանի որ ընկույզը շուտ է հագեցնում։ Ընկույզն օգտագործում են մեղրի, բազուկի և այլ մթերքի հետ։
Գվարդիոլան փնտրում է նոր դարպասապահ, ով կլուծի բոլոր խնդիրները: Եվ այդ պատճառով «Մանչեսթեր Սիթին» առաջին առաջարկությունն արել է «Միլանին»՝ 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Sky Sport Italia-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 23-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
2017թ. փետրվարի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, գնելու նպատակով Մաշտոցի պողոտայում գործող խանութներից մեկում վերցրել է «Էյջ Փի» ապրանքանիշի նոթբուքը, սակայն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված նոթբուքին՝ իրեն պաճառելով խոշոր չափերով վնաս:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում էլեկտրոնային քվեարկության կարգը: Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 877 անձ, որոնց ցանկը հրապարակված է հանձնաժողովի համացանցային կայքում:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին:
«Բարսելոնան» փորձում է ուժեղանալ կիսապաշտպանությունում: Կատալոնացիները մտադիր էին վերադարձնել Ալկանտարային և բանակցություններ էին սկսել «Բավարիայի» հետ, բայց, ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, գերմանացիները բացասական պատասխան են տվել: Աղբյուրը հաղորդում է, որ մոտ ապագայում մյունխենցիները կերկարաձգեն պայմանագիրը Տիագոյի հետ:
«Այդ թեկնածուների մեծ մասն, իհարկե, քաղաքական գործիչներ չեն, բայց, այնուամենայնիվ, թեկնածուներ են, որոնք ունեն տարբեր ռեսուրսներ՝ ֆինանսական, մարդկային, կազմակերպչական: Ու դրա հաշվին հանրապետականի ձայները կտրուկ ավելանալու են»,- մեկնաբանում է Կարեն Քոչարյանը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ` Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Նախկինում կանանց ամենաշատ ձայները հավաքում էր Գագիկ Ծառուկյանը, սակայն հիմա նա բավականին համեստ տոկոսներ է հավաքում: Եթե առաջ կանանց 50 տոկոսից ավելին նախընտրում էր ԲՀԿ-ին, հիմա նրանց թիվը հասել է 40 տոկոսի, իսկ ՀՀԿ-ին բաժին է ընկնում ընտրող կանանց 38 տոկոսը»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Թուրքիան հրաժարվում է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանը քրդերի հետ միասին:
Թբիլիսիի Օրթաչալայի շրջանում կառուցվելու է կառավարական թաղամաս, որտեղ կտեղավորվեն Վրաստանի գրեթե բոլոր նախարարությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ:
Մարտի 23-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տարածքում:
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ ի՞նչ խնդիրների առջև է կանգնելու ապագա կառավարությունը, Հայաստանն ու հայ հասարակությունը՝ անկախ ընտրությունների արդյունքներից:
Լոնդոնում իրականացված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերթական քայլն է կատարում՝ միտված հյուսիսային օդանավակայանի ակտիվացման ուղղությամբ:
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է` դեռևս չկան պայմաններ, որ ինքը լքի Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը:
Եվրոպայի հանձնաժողովը պաշտոնապես բացատրություն է պահանջել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարության կապակցությամբ:
Տեսախցիկները գրանցել են Լոնդոնի Վեստմինսերյան կամրջի անցորդների վրա ավտոմեքենայի վրաերթի պահը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:
ՄԱԿ-ը մարտի 23-ին նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնեւ կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: