
Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցներին

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը Facebook-ի իր պաշտոնական էջում մարտահրավեր է նետել երգի մրցույթի մասնակիցներին: «Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս:
«Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) մարտահրավեր եմ նետում՝ երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»,-գրել է Արծվիկը:
«Եվրատեսիլ2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:
Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակիչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: Օրերս կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ
հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով: