
Ուեյն Ռունին ամռանն անվճար կտեղափոխվի «Էվերթոն»

Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ամռանն անվճար կտեղափոխվի «Էվերթոն»: Ըստ աղբյուրի տվյալների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին առանց որևէ փոխհատուցման, եթե «Էվերթոնը» կարողանա Ռունիին առաջարկել շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ:
Հաղորդվում է նաև, որ «Էվերթոնն» իր սանի վերադարձը պատրաստում է մի քանի ամիսների ընթացքում:
Ռունին «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2004թ. ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում նա «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը