Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Forbes-ի վարկանիշում 367-րդ տեղում է
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367րդ տեղն է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում։
Forbes-ի տվյալներով՝ Իվանիշվիլիի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 0,3 մլրդ դոլարով, ինչից հետո նա վարկանիշի 298-րդ տեղից իջել է 367-րդ հորիզոնական:
Բիձինա Իվանիշվիլիի առավելագույն ցուցանիշը 143-րդ դիրքն է 2008 թվականին, երբ նրա կարողությունը գնահատվում էր 6,4 մլրդ դոլար:
Վրացի միլիարդատերն առաջին անգամ ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել է 2006 թվականին՝ 3,9 մլրդ դոլար կարողությամբ (173-րդ տեղն աշխարհում): Հանդեսի տվյալներով՝ Իվանիշվիլին ամենահարուստ մարդն է Վրաստանում: Ընդ որում, ինչպես նշում է Forbes-ը, Իվանիշվիլին շարունակում է ներդրումներ կատարել Վրաստանում եւ 160 մլն դոլար է ծախսել Black See Arena համերգասրահի վրա, ինչպես նաեւ 2016 թվականին երեք նկար է վաճառել ավելի քան 110 մլն դոլարով, հաղորդել է Sputnik-ը։