ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որեւէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները:
Խնդիրն այն է, որ անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով: Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով: Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով:
ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկու ընտրատեղամասերում հավաքած ձայների թվով առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: 14/51 եւ 14/52 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն հավաքել է 426 ձայն, իսկ «ՕՐՕ» դաշինքը՝ 178 ձայն:
Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կառուցել աշխարհում առաջին թունելը խոշորաչափ ջրային նավերի համար:
Մենք պետք է նաև հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց և մայրերին, այլև խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր:
YouTube տեսահոսթինգը ներկայացրել է իր հարթակում հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման՝ խոստացված գործառույթը: Նոր ծառայությունն ամերիկացի ինտերնետօգտատերերի համար մատչելի է դարձել ապրիլի 5-ին:
Հարձակվողը պլանավորում է այդ շենքում ևս մեկ բնակարան ձեռք բերել 21.5 մլն եվրոյով:
Տեխնիկան այսօր արդեն մեր կյանքի անբաժան մասն է։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երկարացնել բջջային հեռախոսի կյանքը։
Կենդանակերպի մյուս նշանների ցանկանում Ձկներն ամենաբարդն են։ Բոլորն էլ կխոստովանեն, որ Ձկներին հասկանալն այնքան էլ հեշտ չէ, բայց նրանք լավ մարդիկ են և ընկերներ։
Այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել՝ որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Լեդի Գագան մասնակցել է Tiffany & Co ոսկերչական տան գովազդային արշավին:
Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով:
Անանուն ընկերությունների հետևում թաքնվող օլիգարխները, որոնք Մեծ Բրիտանիայում ունեն միլիարդավոր ֆունտ ստեռլինգների արժողության շքեղ տներ և կալվածքներ, ստիպված կլինեն հայտնել իրենց անունները կոռուպցիայի դեմ պայքարի նոր կանոններին համապատասխան:
Շատ տարածված մոտեցում է, երբ տղամարդն ամեն հարցում մեղադրում է կնոջը։ Արդյունքում կինը սկսում է ստրկաբար ամեն ձախողման մեջ ընդունել, որ մեղավորն ինքն է։ Մեղքի գիտակցման մեջ էլ պետք է օբյեկտիվ լինել։ Ամուսնու առաքելությունն է անել ամեն բան, որ կինն իրեն ամուր ու լիարժեք զգա, այլ ոչ թե տառապի թերարժեքությամբ։
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 134,7 հազար դոլարի արվեստի ստեղծագործություն, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 22,4 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 6 անգամ:
Վիեննայի պետական օպերան ներկայացրել է 2017-2018 թվականների տարեշրջանի ծրագիրը:
Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց: «Այսօր» լրատվականը շարունակում է անդրադառնալ պատերազմում հերոսացածների կյանքի ու կենսագրության կարևորագույն դրվագներին:
Գեղեցիկ կազմվածք ունենալու մրցավազքի ընթացքում մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ հրաժարվել շաքարից, չուտել գիշերային ժամերին, հաշվել կալորիաները, և այլն։ Խորհուրդներ, որոնք հաճախ են տրվում նիհարել ցանկացողներին, բայց որոնք չեն աշխատում։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։
Ֆեդերեր/Գեյթս զույգի մրցակիցը կլինի Իզները՝ դեռ չհայտարարված աստղային զույգի հետ: Ինչպես հաղորդում է Tennis.com-ը, տոմսերի վաճառքից ստացված հասույթը կգնա աֆրիկացի երեխաների կրթության ապահովմանը:
Վիճաբանության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 1979 թվականին ծնված Աշոտ Թ.-ն: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, ճակատային շրջանի մեծ հեմատոմա, գագաթային շրջանի սալջարդ, վերքեր, քթոսկրի կոտրվածք եւ շոկային վիճակ:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում որպես անհայտ կորած որոնվում է 2003 թվականին ծնված Թամարա Աթանեսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 14-ամյա աղջիկը մարտի 29-ին ժամը 17:00-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ադրբեջանը հստակ ազդակներ է ուղարկում և հասկացնում` «հարգելի բարեկամներ, մեր գազային կազմակերպությունն առաջին խոշոր հարկ վճարողներից է, և չէինք ցանկանա այլ տրամադրություններ առկա տնտեսական և առևտրային հարաբերություններում»:
Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 404 մլրդ 950 մլն դրամ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականի դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 436 մլրդ 081 մլն դրամ: Հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 20 16-ի դեկտեմբերի համեմատ պակասել է 31 մլրդ 131 մլն դրամով:
«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել թիմի լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին, բայց շվեդը ժամանակ է վերցրել մտածելու համար:
Մեկ անգամ ևս փաստաբանին հորդորում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել իրենց նախընտրած բժիշկ-մասնագետների տվյալները՝ հանձնաժողովի կազմում ներառելու և վերջինիս աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
«Ես շատ լավ գիտեմ, որ կարող եմ անել ավելին: Ուզում եմ, հաջորդ մրցաշրջանի համար ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել: Ինձ համար մեծ երջանկություն կլինի մասնակցել եզրափակիչ խաղին: Գիտենք, որ մեզ երկու դժվար հանդիպում է սպասվում Եվրոպայի լիգայում «Անդերլեխտ»-ի դեմ խաղում: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն»,- ասել է Մխիթարյանը:
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի: