11 հազար մարդ Ռոնալդուից պահանջում է վաճառել Թրամփի երկնաքերում իրեն պատկանող բնակարանը
Պորտուգալացին պրոբլեմներ ունի: Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» ֆուտբոլիստը բնակարան ունի Trump Tower երկնաքերում, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ռոնալդուի բնակարանը գնահատվում է 17 մլն եվրո: Հարձակվողը պլանավորում է այդ շենքում ևս մեկ բնակարան ձեռք բերել 21.5 մլն եվրոյով:
Thepetitionsite կայքում հայտնվել է պետիցիա այն բանի համար, որպեսզի Կրիշտիանուն վաճառի բնակարանը Թրամփի շենքում: Պետիցիայի հեղինակի կարծիքով՝ այնպիսի մարդը, ինչպիսին Ռոնալդուն է, պարտավոր է հանդես գալ ԱՄՆ նախագահի քաղաքականության դեմ և հրաժարվել նրա հետ կապված բիզնեսից: Տվյալ պահին պետիցիան ստորագրել է 11 հազար մարդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը