Բաժիններ՝

4 կանոն, որոնք նվազագույնը երկու անգամ կերկարացնեն սմարթֆոնի կյանքը

Տեխնիկան այսօր արդեն մեր կյանքի անբաժան մասն է։ Adme.ru-ն ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երկարացնել բջջային հեռախոսի կյանքը։

1. Հեռախոսը լիքավորիչին միացված մի թողեք, եթե այն ամբողջությամբ լիցքավորված է։ Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, բայց բավական է հիշել, թե քանի անգամ եք հեռախոսը լիքավորմանը միացրած թողել, նույնիսկ, երբ այն 100 տոկոսվ լիցքավորված է եղել։ Այս գերլարումը կործանարար է մարտկոցի համար։

2. Հարկավոր չէ 100 տոկոսի ձգտել։ Պետք չէ, որ հեռախոսը լիցքավորված լինի 100 տոկոսով։ Մարտկոցը դրանից միայն վնաս է կրում։

3. Հեռախոսը լիցքավորեք առաջին հնարավորության դեպքում։ Մի սպասեք նրան, որ հեռախոսի մարտկոցն ամբողջությամբ լիցքաթափվի։ Լիցքավորեք հեռախոսն առաջին հնարավորության դեպքում։

4. Հետևեք հեռախոսի տաքանալուն։ Սմարթֆոնի մարտկոցը չափազանց զգայուն է ջերմության նկատմամբ։ Apple ընկերությունը, օրինակ, խորհուրդ է տալիս առհասարակ հանել պատյանը, քանի դեռ հեռախոսը լիցքավորվում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս