Եթե այս դաշինքում «Սասնա ծռերի» գործողություններին քաղաքացիների արձագանքը լուրջ վերլուծության ենթարկած լինեին, պետք է որ հասկանային, որ քաղաքացիները չէին տաքանալու եւ բռնկում չէր լինելու, նույնիսկ, եթե Սամվել Բաբայանը մնար ազատության մեջ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Չեմ կարող նման բան ասել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ նորմալ է եղել: Կամ ես փոքր տարածքի վրա եմ աշխատել: Հարց եք տալիս, որին ինքներդ պատասխանում եք, ինչո՞ւ եք էդ ձեւի հարց տալիս:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը նրա ղեկավարած նախարարության ենթակա գերատեսչություններում այս ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն սկանդալներն ու ֆինանսական չարաշահումներն են, որոնց առթիվ որոշ դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Խոսքը, հիշեցնենք, միլիոնավոր դոլարների մասին է:
Ապրիլի 6-ին, ժամը 22:53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Թափեր» կոչվող հանդամասում «Ուազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձևով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից երեկ ՀԺ թղթակցին փոխանցել են, որ մինչեւ ժամը 18:00-ն տարածքային ընտրական հանձնաժողովները որեւէ դիմում-բողոք չեն ստացել ուրիշի փոխարեն կեղծ ընտրություն կատարելու վերաբերյալ:
Հայտնի է, որ ԱԺ-ում առանցքային մի քանի հանձնաժողովներ կան: Դրանցից են պետաիրավական և տնտեսական հարցերի հանձնաժողովները։ Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար մեծ պայքար է սկսվել ՀՀ նախկին Գլխավոր դատախազ, Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի միջև։
Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։
2017 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 20 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
«Սա կենսահաստատ հոլովակ է, թեեւ դրանում անդրաշխարհիկ ինչ-որ բան կա: Ես գտնում եմ «Գաբրիել» անունը, որը գրված է պատուհանին: Եվ դա այն բանի հաստատումն է, որ ես ընտրյալ եմ: Գաբրիելն, ասես, բացվում է ինձ, եւ դա ինձ երջանիկ է դարձնում»,-պատմել է դերասանուհին:
«Բառարան ստեղծելու միտքը ծագել է դեռևս ԵՊՀ-ում դասավանդելու ժամանակ, երբ ուսանողների հետ եռալեզու՝ չինարեն-հայերեն-ռուսերեն, թարգմանություններ էինք անում»,- ասել է գրքի հեղինակը և հավելել, թե բառարանի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ուսանողները, չինարեն լեզվի հետ միաժամանակ, կուսումնասիրեն նաև հայերեն դիվանագիտական տերմիններն ու ռուսերենում դրանց համարժեք բառերը:
Ըստ հաստատության կանոնների, այցելուները կարող են հանգստանալ մինչեւ երկու ժամ եւ պարտավոր են մեկ կերակրատեսակ պատվիրել ճաշացանկից: Նաեւ յուրաքանչյուր ցանկացողի նախքան քնելը կտրամադրվի մեկ գավաթ Nescafe սուրճ՝ առանց կոֆեինի, եւ սովորական ըմպելիք՝ արթնանալուց հետո:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Փրեսքոթ քաղաքում վաճառվում է աշխարհում ամենաբարձր տունը, որը նախատեսված է մեկ ընտանիքի բնակության համար:
Instagram-ում հայտնվել է երկաստիճան նույնականացման եղանակ։ Այն կօգնի պաշտպանել էջը կոտրելուց։ Օգտատերն անձամբ պետք է միացնի այս գործառույթը։ Այն ակտիվացնելու դեպքում էջը բացելու համար հարկավոր է հաստատել երկու անգամ. նախ՝ հավաքելով գաղտնաբառը, ապա՝ համապատասխան կոդը, որն ուղարկվում է բջջային հեռախոսին։
Բնավորությունը մեծապես կախված է նրանից, թե կենդանակերպի որ նշանի ներկայացուցիչ է մարդը։ Չնայած մենք տարբերվում ենք միմյանցից, սակայն գոյություն ունեն ընդհանուր գծեր։ Ներկայացնում ենք կենդանակերպի 5 ամենաբարի նշաններին։
Թևատակերը կարող են մգանալ տարբեր խնդիրների հետևանքով, սակայն այս խնդրից ազատվելու գործում օգնության կհասնեն բնական միջոցները։
Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին դեռևս Հովիկ Աբրահամյանի գործադիրում պաշտոնավարման շրջանում:
Բոլորը, ովքեր պատեազմ են տեսել, գիտեն, թե որքան թանկ է այդ լռությունը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թվում: Ուրախ տագնապային է…
Հանքային ջրերի արտադրությունը 2017 թվականի հունվար-փետրվարին կազմել է 5 մլն 106,3 հազար լիտր, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին` 4 մլն 461,7 հազար լիտր: Այն այս տարվա հունվար-փետրվարին ավելացել է 14,4 տոկոսով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի` Գետափնյա թաղամասի ջրամատակարարումը:
DiarioGol-ի վարկածով՝ այս մրցաշրջանի ավարտից հետո պորուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա Մադրիդի «Ռեալից»:
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 62 մլն 494,6 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 44 մլն 903,2 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 39,2 տոկոսով:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովեստի խոսքերի է արժանացրել «Արքայական ակումբի» կիսապաշտպան Իսկոյին:
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 մլրդ 434.3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրա ծավալը կազմել է 194 մլրդ 105.5 մլն դրամ: 2017 թվականի հուն վար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 16.1 տոկոսով:
Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու իր որոշման մասին:
«Ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ահաբեկչական սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում այն հսկել, վերահսկել, ահաբեկիչների գործողությունները կանխարգելել: Ի վերջո ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
Ընկույզն օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ է պարունակում։ Ներկայացնում ենք ընկույզի օգտակար հատկությունները։