10 պատճառ՝ ինչու են Ձկները բարդ, բայց լավ մարդիկ
Կենդանակերպի մյուս նշանների ցանկանում Ձկներն ամենաբարդն են։ Mirkrasoty.life-ը գրում է՝ բոլորն էլ կխոստովանեն, որ Ձկներին հասկանալն այնքան էլ հեշտ չէ, բայց նրանք լավ մարդիկ են և ընկերներ։
1. Ձկները կենդանակերպի 12-րդ նշանն են։ Սա նշանակում է, որ Ձկների բնավորությունը մյուս 11 նշանների ներկայացուցիչների բնավորության խառնուրդն է։ Սա նշանակում է, որ Ձկների համար երբեմն դժվար է հասկանալ իրենց, իրենց զգացմունքները։ Այդ պատճառով էլ նրանք այդքան էլ վճռական չեն և հաճախ սխալ որոշումներ են կայացնում։ Ամեն դեպքում Ձկները բաց մարդիկ են, ընկեր, ովքեր միշտ «այո» են ասում, նույնիսկ, եթե հետո զղջալու են։ Նրանք մեծամասամբ հիմնվում են տրամաբանության, և ոչ թե՝ զգացմունքների վրա։ Չնայած նաև իմպուլսիվ քայլեր են անում, բայց սովորաբար մինչև գործելը մտածում են։
2. Միշտ նոր տպավորություններ են որոնում։ Ձկները միշտ նոր տպավորություններ են փնտրում։ Նրանք հատկապես երջանիկ են այն ժամանակ, երբ գտնում են մարդու, ով պատրաստ է նրանց հետ կիսել արկածներ որոնելու ցանկությունը։ Սովորաբար Ձկները լավ հարաբերություններ են ունենում այն մարդկանց հետ, ովքեր նրանց նման քաոս և իրարանցում են սիրում։ Եթե Ձկները «կայունության» թակարդում են հայտնվում, ամենայն հավանականությամբ, կօգտվեն ռադիկալ փոփոխություններ անելու ցանկացած հնարավորութունից։
3. Կարեկցող են։ Ձկները հաճախ են արտասվում ֆիլմեր նայելիս և միշտ գումար են ծախսում բարեգործական նպատակներով։ Այս ամենը նրանք անկեղծորեն են անում և ոչ թե՝ ցուցադրական մղումներով։ Եթե ուշադիր և հոգատար զուգընկեր եք որոնում, ուշադրություն դարձրեք Ձկների վրա։
4. Ձկների համար դժվար է իրականությունը տարբերել երևակայությունից։ Ձկներն ամենամեծ երազողներն են։ Նրանք մշտապես նոր նպատակների որոնման ճանապարհին են։
5. Կիսում են մարդկանց ապրումները։ Երբեմն Ձկներն այնքան ուժեղ են զգում մյուսների ապրումները, որ չեն կարողանում գլուխ հանել սեփական ապրումներից։ Երբեմն նրանց կյանքը քաոս է հիշեցնում այն պատճառով, որ Ձկները սեփական խնդիրները լուծելու ժամանակ չեն ունենում։ Իրականում սա դրական կողմ է, և ոչ թե՝ բացասական։
6. Ձկները կարող են նորմալ մտածել միայն այն ժամանակ, երբ մենակ են մնում։ Եթե Ձկները մարդկանց շրջապատում են, զբաղված են նրանցով։ Նրանք կարող են իրենց հավաքված և արտադրողական զգալ՝ միայն, երբ միայնակ են։
7. Ամեն դեպքում… Ձկներն ինտրավերտ են։ Սա հիմնականում նշանակում է, որ նրանք փորձում են միշտ և ամենուր շրջապատել իրենց նոր մարդկանցով։ Բայց նրանք գրեթե երբեք չգիտեն՝ ինչպես այդ ծանոթներին իրական մադկանց վերածել։ Նրանց համար դժվար է հույս դնել մյուսների ինքնանվիրման վրա՝ չնայած անձամբ միշտ պատրաստ են դրան։
8. Ընկերանում են բոլորի հետ։ Ձկները միշտ հույս ունեն, որ մարդիկ ցույց կտան իրենց լավագույն կողմերը։ Նրանք իդեալական փաստաբաններ են։ Միշտ կոչ են անում չդատել մարդկանց, քանի դեռ նրանց մեղքը չի ապացուցվել։
9. Զգացմունքային են։ Ուշադիր եղեք, եթե որոշել եք Ձկներին նկատողություն անել այն պատճառով, որ նա չափից շատ է խոսում։ Նրանք կարող են ավելի շատ վիրավորվել, քան կարծում եք։ Ձկները չափազանց զգացմունքային են, էմոցիոնալ և ցանկացած պահի կարող են անհանգստանալ և նեղսրտել։ Մտածեք, նախքան նրանց վիրավորելը։
10. Ձկները սիրում են դերեր։ Ձկներն այնքան են ցանկանում ապրել, որ նրանց չի բավարարում միայն սեփական կյանքը։ Նախընտրում են մի կյանքի ընթացքում մի քանիսն ապրել։ Այդ պատճառով էլ, երբ փորձարկում են տարբեր դերեր, դա նորմալ է։ Մի մեղադրեք նրանց երկերեսանի լինելու մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը