Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը գրանցված երկրաշարժերից 15-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Ագրարային համալսարանի դահլիճն ապրիլի 6-ին լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։
Ապրիլի 5-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Պոսլո պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ապրիլի 6-ին պատրիարքարանում երկար սպասված առանձնազրույց են ունեցել:
Պետերբուրգում ձերբակալվել են Աքբարժոն Ջալիլովի ենթադրյալ հանցակիցները, որն ապրիլի 3-ին ահաբեկչական գործողություն է կատարել մետրոյում:
Եվ վերջում մեկ բարեմաղթանք. ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հայտնի հերոսը` սկզբում մտածեք, նոր խոսեք:
ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկաամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին:
Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում է «վատ նախագահ»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է կործանիչային եւ բանակային օդուժի համատեղ վարժանքը հակաօդային պաշտպանության զորքերի եւ ցամաքային ռադիոտեխնիկական ծառայության անձնակազմերի հետ:
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետև հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակությունից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանին եւ նույն հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանին:
«3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն նշանակալի տեղ ունի հոգևոր պատմության մեջ. շատ պատմաբաններ հավատում են, որ 301 թվականին այն առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնեությունը: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի բարեպաշտ պատմությանը կարելի է հետևել դրա հնագույն վայրերում ու կոթողներով»,- գրում է լրատվամիջոցը` պատմելով, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը քարոզեց քրիստոնեությունը, որը երկար տարիներ անց` 301 թվականին Տրդատ Երրորդ թագավորը հռչակեց որպես պետական կրոն:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 6-ի երեկոյան ժամը 22:00-ից մինչև լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ:
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2017թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրուսուա Ֆիյոնը հայտարարել է, որ մտադիր է զրպարտանքի մեղադրանքներով դատարան հայցեր ներկայացնել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը՝ խորհրդարանում իր կնոջը, ինչպես պնդվում է, կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման մեղադրանքների կապակցությամբ:
«Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի»։
«Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը»:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում:
Աշխարհահռչակ օսկարակիր հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում ներգրավված ողջ խմբին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային օրը տեղափոխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից:
Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են՝ հարկեր թաքցնելը կանխարգելելու և հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը:
Հարավային Կորեան հայտնել է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, տեղեկացրնում է Yonhap գործակալությունը:
Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններում ստացվել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր:
Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
«Դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր` ինչպես երբեք կանգ չառնել՝ ունեցած նվաճումներով, միշտ գնալ ավելի ու ավելի առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Պրեմիեր Լիգա»-ի, այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրավո, իմ ընկեր»,- նշել է Հախնազարյանը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գևորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով և 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել:
Գյումրու Անի թաղամասի բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուներից մեկը, որին չի հաջողվել անցնել Ազգային ժողով, իր շտաբի աշխատակիցների միջոցով հետ է պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամ ընտրակաշառքը։
Խորհրդարանական ընտրությունները դեռ չավարտված՝ պետական հիմնարկների աշխատողներին բերում են մարտական պատրաստվածության՝ մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այս օրերին արդեն ընտրողների թարմացված, խորհրդարանական ընտրությունների մաղով անցած ցուցակներն ուղարկում են դպրոցների տնօրեններին, որպեսզի տեսնեն, թե իրենց ծնողներից, աշխատակիցներից քանի հոգի է ռեալ ընտրող։