Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայի առաջիկա խաղից:

«Ես շատ լավ գիտեմ, որ կարող եմ անել ավելին: Ուզում եմ, հաջորդ մրցաշրջանի համար ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել: Ինձ համար մեծ երջանկություն կլինի մասնակցել եզրափակիչ խաղին: Գիտենք, որ մեզ երկու դժվար հանդիպում է սպասվում Եվրոպայի լիգայում «Անդերլեխտ»-ի դեմ խաղում: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն»,- ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 9-ին` մրցելով «Սանդերլենդ»-ի դեմ, իսկ ապրիլի 13-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում` «Անդերլեխտ»-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս