
Լեդի Գագան ներկայացրել է Tiffany-ի նոր զարդերը

Ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Լեդի Գագան մասնակցել է Tiffany & Co ոսկերչական տան գովազդային արշավին: Այդ մասին հայտնել է Fashionista-ն:
Գագան նոր զարդեր է ներկայացրել Tiffany HardWear-ի հավաքածուից, այդ թվում՝ մանյակ, ականջօղեր եւ թեւնոց: «Կարծում եմ՝ դա նման է ինձ: Ես մի-փոքր ուրիշ եմ»,-ասելէ նա: Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) ամերիկացի երգչուհի է, երգերի հեղինակ, պրոդյուսեր, դիզայներ, դերասանուհի եւ բարեգործ:
2008 թվականին թողարկել է The Fame դեբյուտային ալբոմը, որին հետեւել են եւս հինգ հաջողված սկավառակներ: Լեդի Գագան «Գրեմմի»-ի, MTV Video Music Awards-ի եւ MTV Europe Music Awards-ի մի քանի մրցանակների դափնեկիր է: Նա հայտնի է իր
տարօրինակ հագուստներով:
Tiffany & Co.ն ոսկերչական ընկերություն է, որ 1837 թվականին հիմնադրվել է ԱՄՆ-ում: Արտադրում է զարդեր, ժամացույցներ ու ինտերիերի առարկաներ եւ ոսկերչական խանութներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ուղղակի վաճառքներ է իրականացնում սեփական ինտերնետ խանութում: