YouTube-ը հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման նոր գործառույթ է ներկայացրել
YouTube տեսահոսթինգը ներկայացրել է իր հարթակում հեռուստաալիքների եթերային հեռարձակման դիտման՝ խոստացված գործառույթը: Նոր ծառայությունն ամերիկացի ինտերնետօգտատերերի համար մատչելի է դարձել ապրիլի 5-ին: Այժմ ինչպես նաեւ եւս շուրջ 30 կաբելային, ներառյալ մարզական հեռուստաալիքներ:
Ծառայությունը, ինչպես որ խոստացել էր տեսահոսթինգի սեփականատեր Alphabet հոլդինգը, տրամադրվում է ամսական 35 դոլար արժեքով վճարովի բաժանորդագրմամբ միանգամից վեց օգտատերերի: Այսպիսով, մեկ ընտանիքի միանգամից մի քանի անդամներ կարող են միաժամանակ ծառայությունից օգտվելու հնարավորություն ստանալ տարբեր հաշվառման գրանցումներից:
Ինչպես պարզաբանել են Alphabet-ում, ընկերությունը մտադիր է ներգրավել նրանց, ովքեր երբեք չեն ունեցել կաբելային կամ արբանյակային հեռուստատեսություն եւ ովքեր սովորել են տեսանյութեր, այդ թվում՝ հեռուստահաղորդումներ դիտել Համացանցի միջոցով:
2005 թվականին հիմնված YouTube-ը տեսահոսթինգային ընկերություն է, որը տրամադրում է տեսանյութերի պահման, առաքման եւ ցուցադրման ծառայություններ: Ծառայության օգտատերերը կարող են բեռնել, դիտել եւ մեկնաբանել տեսագրությունները: 2006 թվականին Google ընկերությունը գնել է YouTube-ը, իսկ Google-ը 2015 թվականից մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: