Ջրառատի գործով հարցաքննվել է նաեւ Լյովա Երանոսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկու ընտրատեղամասերում հավաքած ձայների թվով առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: 14/51 եւ 14/52 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն հավաքել է 426 ձայն, իսկ «ՕՐՕ» դաշինքը՝ 178 ձայն:

Այս արդյունքը հետաքրքիր է այն առումով, որ Ջրառատը նախընտրական քարոզարշավի ամենաթեժ կետերից էր. հիշում եք՝ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջեւ, իշխանության ներկայացուցիչներն անգամ գործի դրեցին հրազեն՝ երիտասարդներին հասցնելով մարմնական վնասվածքներ:

Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան, ու հիմա փորձ է արվում այդ կրակոցների գործը կոծկել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործով հարցաքննվել է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, որը միջադեպի մասնակից կողմերից մեկն էր, եւ բացատրել, թե հաշտվել են՝ «ամեն ինչ անցած է»: Իսկ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, դեռ կալանավորված է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս