Նիդերլանդների քաղաքացի, ծագումով թուրք առնվազն տասն անձի Թուրքիայում թույլ չեն տալիս երկրից դուրս գալ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԱՄՆ-ի հրթիռահարվածներից հետո Սիրիայում ստեղծված իրադրությունը:
Դա մի օրվա որոշում չի եղել, իմ որոշումը եղել է հստակ, և ես կարծում եմ, որ իմ որոշումը ճիշտ է եղել ինձ համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իմ արած գործը և՛ կուսակցությունում, և՛ պետության մեջ կարող է մոռանալ: Եվ կարծում եմ, որ դրա պատասխանը ես ստացա և պատահական չէ, որ մի քաղաքի քաղաքապետը մի ամբողջ կուսակցության չափ ձայն է ստացել:
Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածներն «անհրաժեշտ վճռականություն» են դրսեւորում ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրվող կիրառման կապակցությամբ:
«Ելք» դաշինքի անդամ Արային Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դաշինքի ցուցակը՝ ավագանու՝ մայիսի 14-ի ընտրություններում:
«Ռուսաստանի օբյեկտիվ հսկողության միջոցների տվյալներով՝ Սիրիայի ավիաբազա են հասել ընդամենը 23 հրթիռներ: Մնացած 36 թեւավոր հրթիռների անկման վայրը հայտնի չէ»,-ասել է նա:
Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Սիրիայում կառավարական զորքերի բազային հասցված հրթիռային հարվածը որակել է նախազգուշական միջոց հնարավոր քիմիական գրոհների դեմ, սակայն, ըստ նրա նման գործողությունների վերաբերյալ որոշումների ընդունումը վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի իրավասությանը:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:
Ապրիլի 7-ին, ժամ 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացի և Պուշկին փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը տեսագրության կադրեր է ցուցադրել Սիրիայի Շայրաթ ավիաբազայից, որին հրթիռահարված են հասցրել ԱՄՆ-ի զինված ուժերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ստանալ վարկ ոսկու/ ոսկյա զարդերի գրավադրմամբ շահավետ պայմաններով:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածը համեմատել է 14 տարի առաջ Իրաքի վրա Արեւմուտքի հարձակման հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ին հայտնել է, որ Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում քիմիական գրոհի զոհերի թիվը հասել է 84-ի, տուժել է 545 մարդ։
Վրաստանի բնակչությանը չի կարելի զրկել երկրի նախագահի ուղղակի ընտրության իրավունքից, քանի որ ժողովուրդն ավելի մեծ դեմոկրատիայի կարիք ունի:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6-ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան է ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող փաստաթուղթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Կոնգրեսի թույլտվությունը չէր պահանջվում Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու համար:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-ին Տաշքենդում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 7-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաեշտ է փրկարարների օգնությունը:
«Ելք» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ հնարավոր է դաշինքը Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում առաջադրի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
Ապրիլի 5-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Կ.-ին քաղաքացուհի Մ. Բ.-ի հետ կարճատև տեսակցության այցելած երեխայի տակդիրի միջից հայտնաբերել են 11,6 գրամ սպիտակ փոշենման զանգված:
Առնվազն 15 մարտական ինքնաթիռներ են ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սիրիայում ստեղծված իրադրության համար պատասխանատու են համարում բացառապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետաքրքիր աշխատանք է փնտրում եւ չի կարծում, որ երբեւիցե կհավակնի ընտրովի պաշտոնի:
«Նպատակն է առանց ավելորդ վարչարարության և պարզեցված ընթացակարգով լուծարել հաշվետվություն չներկայացրած չգործող կազմակերպություններին` հստակեցնելով փաստացի գործունեություն ծավալող հարկ վճարողների շրջանակն ու պետական ռեսուրսները խնայելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության տեսչական բաժնի պետ Կարեն Թամազյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է այցով Չինաստան ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» աչքի է ընկնում նաև նրանով, որ շատ բարձր է վարձատրում իր ֆուտբոլիստներին:
Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել է ԱՄՆ-ի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։