Բաժիններ՝

Գյումրիում եղբայրը ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբորը. վիճակը ծանր է

Վիճաբանության արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձը տեղափոխվել է Գյումրու «Բժշկական կենտրոն»: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Գյումրու Աթաբեկյան 172 հասցեում բնակվող երկու եղբայր թեժ վիճաբանություն են սկսել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ եղբայրներից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Վիճաբանության արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 1979 թվականին ծնված Աշոտ Թ.-ն: Նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, ճակատային շրջանի մեծ հեմատոմա, գագաթային շրջանի սալջարդ, վերքեր, քթոսկրի կոտրվածք եւ շոկային վիճակ:

Աշոտ Թ.-ն գիշերը՝ ժամը 01:15-ին, տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930